Այն, որ այս իշխանությունը, իր առաջնորդ «զրոյական կետով», փորձանք է մեր ժողովրդի գլխին, այլևս անհերքելի փաստ է
Ադրբեջանական քարոզչամեքենայի haqqin az դետալը իր հերթական մանիպուլիացիան է անում՝ հղում կատարելով սորոսական վարձկաններին: Արդեն ոռնում են երկու ուղղությամբ. նախ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների թեմայով ասում են, որ Հայաստանի իշխանությունը ձգտել է Արցախյան հարցի խաղաղ կարգավորման գործընթացում նվազեցնել ՌԴ-ի միջնորդական դերակատարումը, տարածաշրջանից դուրս մղել ռուսական գործոնը և հնարավորինս ակտիվացնելով արևմուտքի դերակատարումը: Եվ վերջապես՝ ուղղակիորեն ասում են, որ այս ապազգայինները պատրաստ էին հողերի հանձնմանը:
Այն, որ թշնամին և սորոսական ապազգայինները ընդհանուր նպատակ ունեն՝ պայքարել հայկականության, մեր ազգայինի, մեր պետության դեմ, գաղտնիք չէ: Բայց որ, Ռուսաստանին քծնելով, փորձում են նաև որոշակի հարցեր կարգավորել, ակնհայտ է:
Իսկ ինչու են քծնում. որովհետև հնարավոր է նաև Նախիջևանյան հատվածից էլ ագրեսիայի դիմեն, ու սրանով իրենք փորձում են թուլացնել, պասիվացնել ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի դերակատարումը, հատկապես սահմանի այդ հատվածի պաշտպանության առումով:
Սա խառնակիչ թուրքի շանտաժ է, իհարկե: Բայց որ այս իշխանությունը, իր առաջնորդ «զրոյական կետով», փորձանք է մեր ժողովրդի գլխին, այլևս անհերքելի փաստ է:
Ավելի քան երկու տարի, մատնանշելով հնարավոր վտանգները, բազմիցս հայտարարել եմ.
Արցախի ինքնորոշման իրավունքի մասին լռելը, վտանգավոր է:
Համատեղ բնակության գոտիների ստեղծման մասին խոսելը, առանց ադրբեջանի կողմից Արցախի ճանաչման, վտանգավոր է:
ադրբեջանի համար ընդունելի տարբերակների փնտրտուքը, հատկապես երբ ագրեսորը ամենուր վայրահաչում է, իբրև իրենց տարածքները մենք օկուպացրել ենք, հայատյացություն է:
Եվ վերջապես՝ այս քաղաքականությունը չի կարող բխել մեր շահից, սրանք ադրբեջանի շահերը սպասարկող մոտեցումներ են....
Փաստացի բանը հասավ նրան, որ «կիրթ» ալիևը շանտաժի է ենթարկում «ադրբեջանի համար ընդունելի տարբերակներ փնտրող» բարեկամ Փաշինյանին, ոորվհետև այլևս սպասել չի՞ կարող:
Այս ապազգային իշխանությանը հեռացնելով միայն, մեր ժողովուրդը և մեր պետությունը կկարողանա զերծ մնալ վտանգավոր զարգացումներից, իսկ ավելի կոնկրետ՝ պատերազմից:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»