Նիկոլ Փաշինյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցների երեկվա լուրերն այն մասին, որ Ալևի հետ գաղտնի բանակցություններ կան
Քաղաքագետ Հրանտ-Մելիք Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին այն մասին, որ Փաշինյանի և Ալիևի միջև գաղտնի բանակցություններ կան։
Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ էին տարածել, որ Ալիևի և Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցում են բանագնացների միջոցով։ Հայկական կողմից, ըստ տեղեկությունների, բանակցություններին մասնակցել էր վարչապետի նախկին խորհրդական Արսեն Խառատյանը։ Վերջինս, սակայն, հերքել էր այդ տեղեկությունը։
Հրանտ Մելիք-Շահնազարյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Փաստորեն Նիկոլ Փաշինյանը հաստատեց ադրբեջանական լրատվամիջոցներում երեկվանից տարածվող լուրերն այն մասին, որ իր և Ալիևի միջև գաղտնի բանակցություններ կան։ Որ էմիսարներ է ուղարկում ադրբեջանցիների մոտ։ Որ Ալիևին խնդրել է օգնել իրեն ներհայաստանյան քաղաքական պայքարում...
Մարդը ուղիղ տեքստով ասաց, որ ադրբեջանցիները «կոնֆիդենցիալ ինֆորմացիա» են բացահայտում։ Հետո էլ խորհուրդ տվեց ադրբեջանցի իր գործընկերներին չգնալ այդ ճանապարհով, «որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:
Հիմա հասկացա՞ք Փաշինյանը ինչից է վախենում՝ հանկարծ Ադրբեջանում վիճակը հուսահատորեն չապակայունանա...»։
Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությանը։
Հանդիպման ընթացքում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանական լրատվամիջոցներում տարածվող տեղեկություններին և ասել․ «Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»