Հայաստանի ԱԳՆ-ն կպատասխանի՞ Բաքվից հնչող մեղադրանքներին
Գագիկ Համբարյանն իր ֆեյասբուքյան էջում գրում է.
Հարևան երկրի սուլթանի անձնական ԶԼՄ-ներից մեկը գլխավոր խմբագրի մակարդակով մեղադրում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա շրջապատին ազերիների հետ գաղտնի բանակցություններ վարելու և այդ բանակցություններում ձեռք բերված համաձայնությունները դրժելու մեջ...
Մտադրություն չունեմ Բաքվից հնչող ամեն ինչին հավատալու, բայց լավ կլինի, որ մերոնք արձագանքեն, քանի որ հոդվածագիրը տեղի ունեցած բանակցությունների վերաբերյալ բավականին ուշագրավ մանրամասներ է հայտնում՝ տալով մարդկանց անուններ և բացահայտ սպառնալով, որ սա դեռ սկիզբն է... Չեմ զարմանա, եթե ջրի երես դուրս գան նաև ձայնագրություններ...
Ամեն դեպքում ինձ համար միշտ հարցական է եղել, թե ինչու՞ Նիկոլի իշխանության գալուց հետո պաթոլոգիկ հայատյաց Իլհամ բաբան բավական "լավ" ընդունեց վերջինիս իշխանության գալը՝ երկար ժամանակ չդիմելով սադրանքների... Անհավատալի է, բայց փաստ. Ալիևը շատ երկար ժամանակ խելոք էր...
Ինձ համար նաև մինչև հիմա հարցական է, թե 2018 թ-ի մայիսին և ամռան ամիսներին ինչու՞ հայկական բանակը թույլ տվեց, որ Նախիջևանի հյուսիս-արևելքում ադրբեջանցիներն առաջ բերեն իրենց դիրքերը 2-5 կիլոմետրով և բացահայտ սպառնալիք ստեղծեն Հայաստանի տարածքում գտնվող սահմանամերձ գյուղերի և այդտեղով անցնող Երևանը Սյունիքին, Արցախին և Իրանին կապող մայրուղու համար... Կան նաև շատ այլ հարցեր...
Ամեն դեպքում, եթե հանկարծ պարզվի, որ Փաշինյանը, շրջանցելով Մինսկի խմբի համանախագահներին, էմիսարների միջոցով իրոք գաղտնի բանակցել է Բաքվի հետ, ապա դա ապացուցում է մեր իշխանությունների պրիմիտիվության և տկարամտության մասին...


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»