Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը Էդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան 3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասին Դոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէ

«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքումԱՄՆ Կոնգրեսի հետաքննությունը. Էփշտեյնի՝ 2005 թվականից հետո կատարած հանցագործությունները հնարավոր էր կանխելՎարչապետը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին (տեսանյութ)Արսեն Գևորգյանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Հայաստան

Անգամ 30 ժամվա ծրագիր չունես, պարո՛ն Փաշինյան, ի՞նչ 30 տարվա ծրագրի մասին ես խոսում. Գևորգ Պետրոսյան (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պահանջում է կառավարության ամբողջական պաշտոնանկություն, որին պետք է հաջորդեն արտահերթ ընտրություններ, և ՀՅԴ-ի ու «Հայրենիք» կուսակցության հետ համատեղ հանրահավաքը լինելու է այդ օրակարգով: «Արմնյուզ» ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք է հայտնել ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Պետրոսյանը:

«Պետք է երկիրը մաքրել այս վիճակից, սուտը ստի հետևից է հնչում: Փաշինյանը նպատակ է հռչակել օլիմպիական 25 ոսկի ունենալ մինչև 2050 թվական, երբ ՀԱՕԿ-ի նախագահին քաղաքական հետապնդման են ենթարկում: ԿԳՄՍ այս նախարարը կարող է ոսկե մեդա՞լ բերել: Անգամ 30 ժամվա ծրագիր չունես, պարո՛ն Փաշինյան, ի՞նչ 30 տարվա ծրագիր ես ներկայացնում: Ոչ ոք չգիտե՝ երբ նա առավոտյան արթնանում է, ի՞նչ է որոշելու, որքա՞ն կարելի է ծաղրել մարդկանց»,- ասել է ընդդիմադիր պատգամավորը:

Ըստ Պետրոսյանի՝ իշխանությունը տնտեսությունն ու սոցիալական ապահովության ոլորտը հասցրել է կործանման և ժողովրդին խաբելով է առաջնորդում. «Հնարավոր է՝ Փաշինյանը մի պահ առողջ դատողությամբ հասկանա, որ չի կարողանում կառավարել երկիրը: Բացի արտահերթ ընտրություններից՝ այլ տարբերակ չկա, իրենցից մեկը հո նոր վարչապետ չի՞ լինելու: Ընդդիմության համարյա ցանկացած նախագիծ մերժում են, երբ մեր արժեհամակարգի, եկեղեցու, բանակի մասին օրինագիծ է լինում, գրոհում են»:

Քաղաքական գործչի կարծիքով՝ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրեական հետապնդումն սկսվեց, երբ նա խոսեց կառավարության հրաժարականի մասին. «Փաշինյանը գնում ու մասնակցում էր Ծառուկյանի գործարանի բացմանը, դե թող ասեր՝ դու հանցագործ ես, չեմ գա: Իշխանական խմբակցությունում քանի՞ քաղաքական դեմք կա: Նրանք բոլորը քայլելով եկան-դարձան պատգամավոր: Եթե, օրինակ, Անդրանիկ Քոչարյանը քաղաքական գործիչ է, ես էլ մնջախաղի թատրոնի դերասան եմ: Իշխանությունն առանց դիմակ դնելու զբաղված է իր հաճույքներով: Կաթողիկո՞սն է շատ շփվում հանրության հետ, թե՞ պատգամավորը, որ կաթողիկոսին թույլ են տալիս առանց դիմակի շրջել, պատգամավորներին՝ ոչ»:

Գևորգ Պետրոսյանի պնդմամբ՝ վարչապետն զբաղված է քաղաքացիներին գրպանելով, չի մտածում՝ թոշակառուն որտեղի՞ց օրական երեք դիմակ գնի. «Փաշինյանը հասկացել է, որ ամբողջ աշխարհը տեսնում է՝ Հայաստանում ներդրումային միջավայր չկա, նա իր հույսը դրել է տուգանքների վրա: Թոշակառուները վախենում են տանից դուրս գալ, որ չտուգանվեն: Ոստիկանությանը դարձրել են թշնամի, աղբ թափելիս մոտենում և անձնագիր են ուզում, եթե չունես՝ տուգանում են: Փաշինյանը թող առանց թիկնազորի շրջի մարզերում և լսի, թե ինչ են խոսում իր մասին»:

ԲՀԿ-ական պատգամավորի պնդմամբ՝ այսօր Փաշինյանի հույսը տուգանքներն ու «ֆեյքերի» բանակն են: «Վարչապետը թող չմոռանա, որ 2018-ի մայիսին ընտրվել է ԲՀԿ-ի շնորհիվ: Ծառուկյանի մի արտահայտության պատճառով ընկել են նրա հետևից: Իմքայլականները քրեական հեղինակությունների շնորհիվ են դարձել պատգամավոր, հիմա էլ մեծ-մեծ խոսում են: Նիկոլ Փաշինյանը կարգ է սահմանել, որ նախագահը, գլխավոր դատախազը, Վճռաբեկ և Սահմանադրական դատարանների նախագահն ինքն է, որևէ պաշտոնյա գոյություն չունի»,- ամփոփել է ընդդիմադիր պատգամավորը: