Փաշինյանն այսօրվա խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է 2050-ի վերափոխմամբ
Աղասի Ենոքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ալիևի հարցազրույցն ադրբեջանական մի շարք հեռուստաալիքներին շարունակեց այն քարոզչական արշավը, որը նոր թափ էր հավաքել տավուշյան դեպքերից հետո։ Ալիևը հստակորեն և մի շարք օրինակների վրա մեղադրում է հայկական կողմին բանակցությունները տապալելու մեջ։
Խորհրդանշականն այն է, որ այս մեղադրանքները հնչում են այն բանից հետո, երբ համանախագահներն ուլտիմատումով հայտարարեցին նոր բանակցությունների մասին, այսինքն, այն տոնով արձանագրեցին բանակցությունները, որից փախչել, որը մերժել չի լինի։
Հայտնի է, որ խնդրի վերաբերյալ բանակցություններից խուսափողը սովորաբար դիտարկվում է որպես կոնֆլիկտում մեղավոր կողմ, և Ալիևի խոսքերը մեկ անգամ ևս խորացնում են Հայաստանի նկատմամբ ձևավորվող բացասական վերաբերմունքը։
Ալիևը Ադրբեջանի տեսանկյունից գործում է հստակ․ չափազանցնում է եղած իրողությունները, մոգոնում է նոր փաստեր, անգամ հանդիմանում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին։ Այսինքն, ցուց է տալիս, որ Ադրբեջանը ցանկանում է օր առաջ լուծել խնդիրը, իսկ Հայաստանը խուսափում է խաղաղ կարգավորումից։
Իսկ ի՞նչ է անում Հայաստանը․ ԱԳՆ խոսնակը «հիաթափեցնող» է անվանում Ալիևի խոսքերը, պաշտպանության նախարարն անդրադառնում է «сам дурак» ոճով, իսկ ԱԳ նախարարը հրաժարվում է Ալիևին մեկնաբանելուց։
Մինչդեռ Ալիևի խոսքերն ուղղված էին Նիկոլ Փաշինյանին, նրան էր Ալիևը մեղադրում իր խոսքերը դրժելու մեջ, բովանադակային պատասխանի նյութ էլ, փառք Աստծո, կար՝ Նիկոլ Փաշինյանը նորից է խոսում մոնիթորինգի ու վերահսկողության մեխանիզմների մասին։
Անհրաժեշտ է հուժկու, Ալիևին չեզոքացնող հայտարարություն, իսկ Նիկոլ Փաշինյանը այսօրվա խնդիրը լուծելու փոխարեն զբաղված է 2050 թվականի վերափոխման ռազմավարությամբ․ դա ավելի գեղեցիկ է ու անպատասխանատու։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»