Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը 50 մլն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար. «Հայաստան» համահայկական հիմնադրամ ԱՄՀ-ն ողջունել է հայամետ կոնգրեսականների ներկայացրած Հայաստանի անվտանգության ակտը 2026–ին Երևանում գազաբաշխիչ կայան կկառուցվի. Արեյանը ներկայացրեց ծրագիրը Ֆրանսիայի ՏԻՄ մարմինները հանդես են գալիս նոր նախաձեռնություններով՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով Կեևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիրը խզվել է. Այն կնորոգվի 2026–ի ամռանը Ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը. ՔԿ AI-ը՝ Երևանում. Հատուկ սարքերով մեքենան կշրջի բոլոր փողոցներով և կարձանագրի ասֆալտի ու աղբի վիճակը ՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է. Ռոմանոս Պետրոսյան Եվրոպայի երկրները պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե Պուտինը խախտի խաղաղության համաձայնագիրը․ Ռյուտե Արևմտյան հետախուզությունը կասկածում է Ռուսաստանին՝ Իլոն Մասկի Starlink արբանյակների դեմ զենք մշակելու մեջ․ AP Հունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» Ջերմուկում Հաջորդ տարի սեպտեմբերին մենք կունենանք Մեսրոպ Մաշտոցի պատկերով Այբբենարաններ. Ժաննա Անդրեասյան

«ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ»-ը 50 մլն դրամ է նվիրաբերել Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման համար. «Հայաստան» համահայկական հիմնադրամՎաղը կվառվեն Գյումրու գլխավոր տոնածառի լույսերըԱՄՀ-ն ողջունել է հայամետ կոնգրեսականների ներկայացրած Հայաստանի անվտանգության ակտը2026–ին Երևանում գազաբաշխիչ կայան կկառուցվի. Արեյանը ներկայացրեց ծրագիրըՊետերբուրգում Ալիևի բացակայությունը չի խանգարում Մոսկվայի և Բաքվի հարաբերություններին. ՊեսկովԵրևանի տրանսպորտում հսկողական աշխատանքների արդյունքում կազմվել է 1473 տուգանքի որոշումՖրանսիայի ՏԻՄ մարմինները հանդես են գալիս նոր նախաձեռնություններով՝ հայ գերիների ազատ արձակման պահանջովԿեևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքների կատարման պայմանագիրը խզվել է. Այն կնորոգվի 2026–ի ամռանըԱվտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերությունը վերականգնել է պետությանը պատճառված 13 մլն դրամի վնասը. ՔԿAI-ը՝ Երևանում. Հատուկ սարքերով մեքենան կշրջի բոլոր փողոցներով և կարձանագրի ասֆալտի ու աղբի վիճակըՀԷՑ-ի շուրջ 1753 աշխատակից ընկերության խնայողությունների հաշվին այսօր պարգևատրվել է. Ռոմանոս ՊետրոսյանԱրհեստական բանականությունը դեռ սովորելու կարիք ունի, ճաքը ճաքալցումից չի տարբերում. ԱվինյանԵվրոպայի երկրները պատրաստ են զորքեր ուղարկել Ուկրաինա, եթե Պուտինը խախտի խաղաղության համաձայնագիրը․ ՌյուտեԱրևմտյան հետախուզությունը կասկածում է Ռուսաստանին՝ Իլոն Մասկի Starlink արբանյակների դեմ զենք մշակելու մեջ․ APՀունվարի 3-ին՝ «Ֆեստիվառ» ՋերմուկումՀաջորդ տարի սեպտեմբերին մենք կունենանք Մեսրոպ Մաշտոցի պատկերով Այբբենարաններ. Ժաննա ԱնդրեասյանԳյումրիում կատարված uպանnւթյnւնը բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել էԿասեցվել է «Արփի Լենդ» ՍՊԸ-ին պատկանող սպանդանոցի արտադրական գործունեությունըԻրանը լիովին պատրաստ է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հնարավոր հարձակմանը. ԱրաղչիԲջջային հեռախոսների սահմանափակումը դպրոցներում վստահորեն դրական է ազդելու կրթական պրոցեսի վրա. Տիգրան ԱվինյանԱմենաբարձր գնահատանքի է արժանի էներգետիկների մեծ պատասխանատվությունն ու մասնագիտական նվիրվածությունըՏոկաևը կոչ է արել ԵԱՏՄ-ի շրջանակներում համատեղ ստեղծել տրանսպորտային և լոգիստիկ շրջանակԱռկա ռեսուրսները բավարար չափով պատրաստ են ձյանը, բայց մասնավորը ևս պետք է մաքրի իր հարակից տարածքը. Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաՄոսկվայի հարավում ավտոմեքենայի պայթյունի հետևանքով ռուս գեներալ է զոհվել (տեսանյութ)ՀԲԸՄ-ն կոչ է անում պահպանել եկեղեցու ինքնավարությունը և խրախուսում է հաշտեցման երկխոսությունըՀրազդանի կիրճում կառուցապատման էական սահմանափակումներ կլինենՈւխտերթ՝ դեպի Սուրբ Ստեփանոս եկեղեցիԳազամատակարարման վթարային դադարեցում Դավթաշեն 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ թաղամասերում, Զովունի բնակավայրումԱՄՆ-ն ցանկանում է հանգստավայր կառուցել Գազայի հատվածի ավերակների վրաԵլիսեյան պալատի աշխատակիցը երկու տարի շարունակ արժեքավոր իրեր է գողացել նախագահական նստավայրիցՄոսկվա-Նովոկուզնեցկ չվերթի ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան՝ ուղևորուհու վարքագծի պատճառովՄեսսին անհավանական է, սակայն իմ ընտրությունը Կրիշտիանու Ռոնալդուն է Մայամիի բանակցությունները՝ արդյունավետ, բայց առանց առաջընթացիԵրևանի կանգառներում տեղադրվում են էլեկտրոնային չվացուցակի էկրաններ (տեսանյութ)Թրամփը հայտարարություն կանի Պենտագոնի ղեկավարի հետՈ՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը. թուրքական մամուլի անդրադարձըՆարեկ Մկրտչյանն ու Բրայեն Մասթը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցությանն առնչվող հարցերՄակրոնը հայտարարել է լայնածավալ ռազմական ծրագրի մեկնարկի մասինՏեղի ունեցող բարենպաստ և կառուցողական փոփոխությունները նոր հնարավորություններ են ստեղծում ավելի լայն տարածաշրջանի երկրների համար. Նիկոլ ՓաշինյանՀՀ-ն այսօր տարածաշրջանի այն երկիրն է, որը չունի էլեկտրաէներգիայի պակաս. Դավիթ ԽուդաթյանԱլիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովինՈւկրաինայի հինգ շրջաններում օդային տագնապ է հայտարարվելԷլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Երեւանի եւ Հայաստանի մարզերի մի շարք հասցեներում Հրդեհ Գուգարք գյուղումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՀՀ և օտարազգի մի խումբ քաղաքացիներ ղեկավարել են անդրազգային հանցավոր կազմակերպությունԼուկաշենկոն շնորհակալություն է հայտնել ՓաշինյանինՄենք մեզ պատասխանատու չենք համարում մարդկանց զոհվելու համար.ՊուտինԷստոնիայի դատարանը ստիպել է Կալլասին հրապարակայնորեն հերքել երկրի խորհրդարանի անդամի հասցեին հնչեցրած կեղծ մեղադրանքներըՌԴ-ն նույնիսկ չունի Ուկրաինան նվшճելու և oկուպացնելու կարողություն. ԱՄՆ հետախուզության տնօրեն
Հայաստան

Իրավիճակն ավելի է բարդանում․ Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են

 

Սեպտեմբերի 4-ին ավտոներկրողները բողոքի ակցիա էին կազմակերպել Կառավարության առջև՝ ներկայացնելով Ռուսաստանի Դաշնությունում հայկական համարանիշով մեքենաների առգրավման մասին տեղեկությունը:

Ավտոներկրողների կարծիքով՝ հարցը քաղաքական դաշտում է, քանի որ առգրավումները մեծ մասամբ անօրինական են:

«Մեքենաները սահմանված կարգով են տարվել ՌԴ, մաքսազերծվել, սահմանված կարգով նաև անվանափոխություն է տեղի ունեցել: Մենք այստեղ շատ բացասական միտումներ ենք տեսնում, ուստի շատ ենք ուզում, որ, ի վերջո, ինչ-որ մեկը մեզ հետ խոսի: Հակառակ դեպքում սա նշանակում է՝ բազմաթիվ մարդկանց պարտքի տակ գցել, ովքեր էլ գույք, տուն կկորցնեն: Ցավոք, մինչև օրս ոչ մեկը կապ չի հաստատել մեզ հետ: Ում հետ ուզում ենք հանդիպել՝ դուռը մեր առջև փակում են՝ լինի նախարարություն թե գերատեսչություն: Գոնե ինֆորմացիայի փոխանակում անեն, սա էլ չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասել էր ավտոներկրող Զոհրաբ Իգիթյանը:

Այսօր արդեն հերթական տեսանյութերն են տարածվել հայկական համարանիշով մեքենաների առգրավման մասին:

«Իրավիճակն ավելի է բարդանում, Ռուսաստանում հայկական համարանիշով մեքենաները համատարած առգրավում են, իսկ մեր իշխանությունը լռում է»,- մեզ հետ զրույցում նշեցին ավտոներկրողները՝ հավելելով, որ խնդրի չլուծման դեպքում ավելի լուրջ հարցեր են առաջ գալու, որոնք լուծելն անհնար է լինելու: Օրինակ, ՌԴ-ից մեքենաների վերադարձի մեծ հոսք կարող է լինել: Հետևաբար՝ նախօրոք պետք է կանխել այս ամենը:

Հավելենք, որ ՀՀ կառավարությունից աջակցություն են ակնկալում նաև ռուս գնորդները, ովքեր նշում են, որ ՌԴ-ում բարձրաստիճան պաշտոնյաներից ոչ ոք կարծես թե չի լսում իրենց ձայնը, ուստի որոշել են դիմել ՀՀ վարչապետին:

«Հարգելի՛ Նիկոլ Փաշինյան, հավանաբար լսել եք այն մասին, թե ի՞նչ է կատարվում Ռուսաստանում՝ կապված հայկական համարանիշով մեքենաների հետ: ՀՀ-ից 2017 թվականից ՌԴ քաղաքացիները մեքենաներ են գնել, ոչ մի խնդիր չի առաջացել: Շատ ենք ուզում օգնել մեր քաղաքացիներին՝ ցանկանալով ունենալ նաև ձեր աջակցությունը: Եվ այն քաղաքացիները, ովքեր որ ՀՀ-ից մեքենա են գնել, ստիպում են ՌԴ-ում ևս հաշվառման կանգնել: Սրա համար պետք է գումար վճարել: Խոսքը մեծ գումարների մասին է: Մոտ 300․000 ռուս մնալու է առանց ավտոմեքենայի, որովհետև ստիպում են կրկին մաքսազերծել մեքենաները, բայց ոչ ոք չի անելու դա: Մենք նաև այնքան գումար չունենք, որ նմանատիպ մեքենա գնենք Ռուսաստանում: Մենք չենք կարողանա նաև մեքենաների հարկերը վճարել, որը վնաս է լինելու ՀՀ տնտեսությանը: ՀՀ-ում վաճառքի ենթակա շատ մեքենա կա: Ձեր ավտոներկրողները հիմա այն չեն կարողանա վաճառել: Մենք երկխոսություն ենք ակնկալում ձեր ու մեր իշխանությունների միջև, քանի որ կարծում ենք՝ մեր իշխանությունները չեն հետևում ԵԱՏՄ կանոններին»,- ասված է տեսաուղերձում: