Հուսով եմ՝ իջևանցիները կգնահատեն իրավիճակը, երբ մեկ տարի շարունակ մարզկենտրոնը ղեկավարում է քվե չստացած և կենտրոնական իշխանության հայեցողությամբ նշանակված անձը
Լրացավ մեկ տարին, ինչ Տավուշի մարզկենտրոնի` Իջևանի համայնքապետ է Հայկ Ղալումյանը: Ինչպես հայտնի է, պարոն Ղալումյանը քավոր-սանիկ կապով պայմանավորված՝ նշանակվել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար և մեկ տարի շարունակ պաշտոնավարում է առանց գեթ մեկ քվե ունենալու իր թիկունքում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը։
«Իհարկե, կարող են տարբեր կոմբինացիաներ կիրառելով՝ խոշորացնել համայնքը, որպեսզի ստանան ցանկալի ընտրական արդյունքը: Կարելի է պատկերացնել, թե այս իրավիճակում իշխանության համար որքան սկզբունքային է հաղթելը տեղական ընտրություններում, բայց հույս ունեմ, որ իջևանցիները կգնահատեն իրավիճակը` հաշվի առնելով այս աննախադեպ իրողությունը, երբ մեկ տարի շարունակ մարզկենտրոնը ղեկավարում է քվե չստացած և կենտրոնական իշխանության հայեցողությամբ նշանակված անձը»,-գրել է պատգամավորը։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
Դանիան և Շվեդիան քննադատել են Ֆինլանդիայի և Նորվեգիայի զանգը Պուտինին. Euronews
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»