Հեղափոխության երկրորդ ալիքի հերոսը Շարիկովն է
Ստեփան Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Ո՞վ էր Շարիկովը: Շարիկովը մարդ դարձած շուն չէր, այլ կոնկրետ մարդ էր՝ գող-ռեցեդիվիստ ու դառմայեդ Կլիմ Չուգունկինը, որին փրկելու համար պրոֆեսոր Պրեոբրաժենսկին փոխպատվաստել էր փողոցային բարի շուն Շարիկի հիպոֆիզն և սերմնահեղուկների գեղձերը:
Արդյունքում ստացվել էր համեստ ինտելեկտով օժտված, լկտի, անդաստիարակ ու ոչնչի չընդունակ քաղաքացի Շարիկովը:
Ինչ վերաբերում է քաղաքացի Չուգունկինին, ապա այդպես էլ անհայտ է, թե հեղափոխությանը մասնակցել է, թե պահը բաց է թողել։ Ըստ երևույթին սխալ է կողմնորոշվել ու պահի հնարավորությունը բաց է թողել, այլապես տանն աշխատող հակահեղափոխական պրոֆեսորի հույսին չէր մնա։
Չուգունկինի ու Շարիկ հիբրիդը քաղաքացի Շարիկովն էր, որը քննադատական մեծ ձիրքով էր օժտված ու փորձում էր տեր կանգնել «իսկական» հեղափոխությանը, քանի որ այլ բանի ընդունակ չէր։ Նա Ֆեյսբուքում (կներեք, անանուն նամակներում) բացահայտում է հեղափախական արժեքներին դավաճանած մարդկանց ու նախկիններին, որոնք թաքնվել են հեղափոխական արդարադատությունից։ Նա մարտիկ էր ու ժամանակի իրական կերպարը։
Շարիկովն իրականում քաղաքական գործիչ է և եթե ժամանակներն այլ լինեին, օրինակ՝ մեր օրերը, հաստատ ցույցերի կմասնակցեր, կուսակցություն կստեղծեր կամ էլ երկրորդ էշելոնի հեղափոխականների ցուցակով պատգամավոր կդառնար։
Շարիկովը նաև հռետորական ձիրք ուներ և մեր օրերում հասարակ մարդկանց համար հասկանալի լեզվով կբացահայտեր ժամանակի արատներն և երկրորդ սերնդի հեղափոխության կոչերով հանդես կգար, որովհետև առաջինին չի մասնակցել, առաջինի ժամանակ նույնպես բազմաթիվ Շարիկովներ կային, որոնք արդեն բյուրոկրատացել են ու մի քանի քաղաքական տերմինոլոգիաներ են արդեն սովորել։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»