Խոշոր միջադեպ Գյումրիում՝ ոստիկանների ու քաղաքացիների մասնակցությամբ
Գիշերը Գյումրու Շիրազի փողոցում խոշոր միջադեպ է գրանցվել ոստիկանների եւ քաղաքացիների միջև: Այնպիսի աղմուկ է բարձրացել, որ փողոցում հավաքվել են բազմաթիվ քաղաքացիներ, փորձել են կանգնեցնել ոստիկանական մեքենան, որով ոստիկանները բերման են ենթարկել վիճաբանությանը մասնակից քաղաքացիներին: Ականատեսների պատմելով՝ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ոստիկանները մոտեցել են մի երիտասարդի եւ պահանջել փաստաթուղթ՝ դիմակը ոչ պատշաճ կրելու համար: Երիտասարդը փողոցում է գտնվել կնոջ եւ մոր հետ, ավելին՝ գիրկը մանկահասակ երեխան է եղել, երբ ընդդիմացել է ոստիկաններին և քաշքշուկ է սկսվել:
Քաղաքացիները մեզ պատմեցին, որ ոստիկանները հարվածել են երիտասարդին, ուշագնաց է եղել կինը, վեճին միջամտել են անցորդներն ու երիտասարդի մայրը, փողոցում անասելի իրարանցում է սկսվել: Ոստիկանները ոչ միայն երիտասարդին, այլև մորն են փորձել բերման ենթարկել, որից իրավիճակը թեժացել է, կռիվ է բռնկվել ոստիկանների եւ քաղաքացիների միջև: Ի դեպ, համացանցում առկա է կատարվածի տեսաձայնագրությունը, որի հեղինակը «Day News Armenia» -ն է: Տեսանյութը հրապարակվել է առանց մեկնաբանության:
Մանրամասները՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը