ՍԴ դատավորների թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը
Հետևելով 2020 թվականի սեպտեմբերի 14-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի նիստի ընթացքում հնչած ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների ելույթներին, ինչպես նաև թեկնածուների կողմից իրենց ուղղված հարցերին տրված պատասխաններին՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն (այսուհետ՝ Հանձնաժողով) արձանագրում է.
1. Թեկնածուների կողմից հրապարակվել են տեղեկություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Մասնավորապես՝ Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Արթուր Վաղարշյանը հարցերից մեկին պատասխանելու ընթացքում նշել է, որ զանգ է ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից և զանգի ընթացքում հնչել են հարցադրումներ իր կուսակցական լինելու կամ չլինելու, ինչպես նաև բարեկամների կազմում բարձրաստիճան պաշտոնատար անձանց առկայության վերաբերյալ։
Հանձնաժողովը հայտարարում է, որ Հանձնաժողովը հեռախոսազանգի միջոցով նման հարցադրումներ Թեկնածուին չի ուղղել, և Թեկնածուի կողմից նման տեղեկությունների տարածումը չի արտացոլում ճշմարտությունը։
2. Թեկնածուների վերաբերյալ Հանձնաժողովի ներկայացրած բարեվարքության եզրակացության վերաբերյալ հնչեցվել են գնահատականներ, տրվել են որակումներ, որոնք Հանձնաժողովի կողմից ներկայացված տեղեկությունների հավաստիությունը կասկածի տակ են դրել: Մասնավորապես՝ թեկնածու Էդգար Շաթիրյանը Հանձնաժողովի՝ բարեվարքության վերաբերյալ եզրակացության մեջ ներկայացված տվյալների առնչությամբ տվել է գնահատականներ՝ պատկերացում ձևավորելով, որ եզրակացության մեջ առկա այդ տվյալներն անարժանահավատ են։
Հանձնաժողովը վերահաստատում է, որ բարեվարքության եզրակացության մեջ գույքային դրության վերաբերյալ ներկայացված տեղեկությունները հիմնված են պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններից, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքով Հանձնաժողովին վերապահված այլ գործիքակազմի միջոցով ստացված տեղեկությունների վրա։
Հանձնաժողովը վերստին հայտարարում է, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին ՀՀ օրենքի համաձայն Հանձնաժողովի կողմից տրամադրված բարեվարքության եզրակացությունները հրապարակման ենթակա չեն, և կոչ է անում բոլոր պաշտոնատար անձանց, ովքեր ի պաշտոնե ստանում են այդ եզրակացությունները, խստորեն պահպանել ՀՀ օրենսդրության պահանջները, զերծ մնալ եզրակացության բովանդակության շուրջ ցանկացած քննարկումներից այն անձանց հետ, ովքեր չունեն եզրակացության բովանդակությանը ծանոթանալու լիազորություն։
Հանձնաժողովը հիշեցնում է, որ եզրակացությունը չի կարող քննարկվել և դրա վերաբերյալ բացատրություններ, պարզաբանումներ չեն կարող ներկայացվել նաև Թեկնածուներին, ուստի հորդորում է պաշտոնատար անձանց, ինչպես նաև թեկնածուներին զերծ մնալ օրինականության սահմաններից դուրս եկող ցանկացած գործողությունից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով