«Իմ քայլում» լարված իրավիճակ է. ով է լինելու ՍԴ ապագա նախագահը
«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին բավական անհանգիստ ու լարված իրավիճակ է տիրում Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում, չնայած պատգամավորները արտաքուստ փորձում են ոչինչ ցույց չտալ։ Ըստ էության, գնալով խորանում են տարաձայնությունները:
Ընդ որում, թեմաները բավականին տարբեր ու խորքային են, իսկ հակասություններն առավել ընդգծված են ՀՀ դատաիրավական ոլորտում տեղի ունեցող վերադասավորումների եւ ՍԴ դատավորների ընտրության հետ։
Սակայն այս հարցերի հետ կապված անհամաձայնությունները պայմանավորված չեն միայն ՍԴ դատավորների թեկնածություններով, որոնց հետ կապված՝ մինչեւ քննարկումն ու այսօր սպասվող քվեարկությունը խմբակցությունում բուռն բանավեճեր են եղել, այլ նաեւ ՍԴ ապագա նախագահի թեմայով։
Ըստ մեր աղբյուրների, խմբակցության ներսում մասնավորաբար զգալի թիվ են կազմում նրանք, որոնք համոզված են, որ ՍԴ նախագահի լավագույն թեկնածուն Էդգար Շաթիրյանն է, այլ ոչ թե Վահե Գրիգորյանը, որի հետ կապված իշխանության ներսում շատ լուրջ վերապահումներ կան»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով