Լիլիթ Մակունցը ԿԳՄՍ նախարարի պաշտոնավարմանը խոչընդոտող խնդիրներ չի տեսնում
Մտահոգիչ է, որ երկու ընդդիմադիր խմբակցությունները որևէ մասնակցություն չեն ցանկանում ունենալ Սահմանադրական դատարանի նորացման գործընթացին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՍԴ դատավորների ընտրության գործընթացին։
Անդրադառնալով Արայիկ Հարությունյանին անվստահություն հայտնելու հարցով «Լուսավոր Հայաստանի» հարցապնդմանը և հարցին, թե գո՞հ են նախարարի աշխատանքից, Լիլիթ Մակունցն ասաց. «Մենք չունենք այն տեսակետը, որ բոլորս աշխատում ենք կատարյալ կերպով, և մոտեցումների վերանայման աշխատանքում որոշակի շտկումներ մտցնելու կամ քննադատություններին ականջալուր լինելու անհրաժեշտություն չունենք, առաջինը ես իմ մասին եմ խոսում: Բնականաբար, մենք չենք կարծում, որ կան այնպիսի խնդիրներ, որոնք անհնարին են դարձնում պարոն Հարությունյանի պաշտոնավորումը առնվազն այս պահին: Այնպես որ առաջիկայում նույնպես քննարկումների առիթ կունենանք նախարարի հետ և մեր դիտարկումները կներկայացնենք»:
Ինչ վերաբերում է կարանտինին, ապա Լիլիթ Մակունցը նկատեց, որ համավարակի դեմ պայքարը դեռ շարունակվում է: «Արտակարգ դրությունը իրենից ենթադրում է շատ ավելի խիստ սահմանափակումներ, քան արտակարգ իրավիճակը: Դրանով պայմանավորված, նաև մեր ընդդիմադիր գործընկերների առաջարկն է եղել և մենք փոխել ենք ռեժիմը: Իհարկե, սա չի նշանակում, որ կանոնները խստորեն չպետք է պահպանվեն, պարզապես որոշակի մեղմացումներ առանձին դեպքերում կան»,-ասաց նա և օրինակ բերեց մշակութային հաստատությունների աշխատանքը, բուհերի, դպրոցների աշխատանքի վերսկսումը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի