Իշխան Զաքարյանը բերման չի ենթարկվել
Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանը բերման չի ենթարկվել, այլ հրավիրվել է բացատրություն տալու՝ ինչ-որ հարցերի վերաբերյալ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Զաքարյանի փաստաբան Գեղամ Հակոբյանը։
«Իշխան Զաքարյանին բերման չեն ենթարկել, նրան հրավիրել են ԱԱԾ՝ որոշ հարցերի վերաբերյալ բացատրություն տալու։ Բացատրություն չի տրվել, որն էլ իրենց իրավունքն է. որեւէ գործողություն չի կատարվել։ Զաքարյանի եւ մյուսների նկատմամբ հարկադրանք չի եղել։ Դատավարական որեւէ գործողություն չի եղել»,- ասաց փաստաբանը։
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Զաքարյանը կրկին հրավիրվել էր ԱԱԾ՝ ընտրակաշառքի հայտնի քրեական գործով հարցաքննության։
Փաստաբանը նշեց, որ Զաքարյանն այս անգամ հրավիրվել է այլ հարցով. «Չկա հարուցված քրեական գործ, ինչ-որ հարցերի շուրջ պետք է տրվեր պարզաբանում»։
Հակոբյանը չնշեց, թե ի՞նչ հարցերի մասին է խոսքը։
Ավելի վաղ hraparak.am-ը գրել էր, որ խնդիրը վերաբերում է Գառնու տարածքում Զաքարյանների հիմնած այգուն: Ըստ կայքի տեղեկությունների՝ բերման էին ենթարկվել Իշխան Զաքարյանը, իր որդին եւ եղբայրը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով