Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)

Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Հայաստան

Դպրոցներում դիմակներ կրելու հարցով հայց կներկայացվի դատարան ընդդեմ Արայիկ Հարությունյանի

Փաստաբան Վլադիմիր Գաբրիելյանը պատրաստվում է հայցադիմում ներկայացնել ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի՝ դպրոցներում դիմակներ կրելու պահանջի վերաբերյալ հարցադրումների վերաբերյալ պատշաճ պատասխաններ ստանալու ակնկալիքով։ Այս մասին NEWS.am–ին տեղեկացրեց Վլադիմիր Գաբրելյանը։

Վերջինս դեռևս օգոստոսի 24–ին փաստաբանական հարցում էր ուղարկել նախարարին՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջի վերաբերյալ։

Փաստաբանը մասնավորապես հետաքրքրվել էր, թե որքանո՞վ է իրավաչափ դպրոցներում 7–ից 11 տարեկան երեխաների դիմակ կրելու պահանջի վերաբերյալ կայացված որոշումը, ո՞րն է դրա իրավական հիմքը, արդյոք այդ որոշման հիմքում դրվե՞լ է որևէ բժշկական եզրակացություն (օրինակ՝ քանի ժամ անընդմեջ երեխան կարող է կրել դիմակ), եթե այո, ո՞ր բժշկական հաստատության կողմից։ Գաբրիելյանը հարցրել էր նաև, թե դիմակ կրելու պահանջի չկատարումը ի՞նչ հետևանքներ (պատասխանատվության ինչպիսի միջոցներ) կարող է առաջացնել, ո՞վ է ենթակա պատասխանատվության անչափահասի կողմից դիմակ չկրելու պահանջի խախտման համար, ինչպե՞ս է կազմակերպվելու երեխայի կրթական հետագա գործընթացը վերջինիս կողմից դիմակ կրելու պահանջը չկատարելու դեպքում, արդյոք երեխայի կողմից դիմակ կրելը չի առաջացնի առավել վտանգավոր առողջական խնդիրներ երեխայի համար և այլն։ Գաբրելյանը միաժամանակ պահանջել էր պատասխանները հիմնավորել համապատասխան փաստաթղթերով։

Ի պատասխան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջի հիմքը հանրային փակ և բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու պարետի որոշումն է։

Ըստ նախարության պաշտոնյայի՝ առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացի կազմակերպման դեպքում ի հայտ եկող հնարավոր ռիսկերի բացահայտումը և առողջապահական բնույթի կարգավորումներն իրականացվել են ոլորտի պատասխանատու գերատեսչության՝ առողջապահության նախարարության կողմից։ Իսկ ուսումնական հաստատությունների տնօրինությունը և մանկավարժական համակազմը թե դիմակների կրման և թե մյուս հակահամաճարակային կանոնների պահպանման շուրջ պետք է հոգեբանական և բացատրական աշխատանքներ իրականացնեն։

NEWS.am–ի հետ զրույցում Վլադիմիր Գաբրելյանը նշեց, որ փաստաբանական հարցմանը հստակ և սպառիչ պատասխան չի տրվել, ներկայացված պատասխանները կապ չունեն հարցադրումների հետ։ Նման պայմաններում փաստաբանը պատրաստվում է հայցադիմում ներկայացնել Վարչական դատարան, խնդրելով դատարանին՝ պարտավորեցնել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին հարցադրումներին տալ հստակ պատասխաններ և հիմնավորումներ։

«Ես կասկածներ ունեմ, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում երեխաների՝ դիմակ կրելու պահանջի որոշման հիմքում որևէ ուսումնասիրություն կամ բժշկական եզրակացություն դրված չէ։ Այստեղ շատ հարցեր կարգավորված չեն։ Կարևորելով երեխաների՝ կրթություն ստանալու իրավունքը, ցանկացա պարզել, եթե երեխան հրաժարվի դիմակ կրել, ո՞րն է լինելու հետևանքը, ի՞նչ է լինելու այդ երեխայի հետ, միգուցե նրան դպրոցից հեռացնելու՞ են, չե՞ն թողնելու մասնակցի դասերին, հեռակա ձևո՞վ է կազմակերպվելու ուսուցումը, ի՞նչ է լինելու, հայտնի չէ. այս հարցերի պատասխանները չկան»,–ասաց փաստաբանը հավելելով, որ վաղվանից դասերը մեկնարկում են, սակայն ծնողների և ուսուցիչների համար այս հարցերը կանխատեսելի չեն։