Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)

Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Հայաստան

Կառավարությունը պետք է վերանայի ֆինանսավարկային քաղաքականությունը և դա իրականացնող կադրերին, որոնք ձախողել են այն

Մինչև պարտք վերցնելը պետք է կառավարությունը սահմանի ծախսերի ուղղությունները, քանի որ պետական պարտքը մեծացնելով` մենք հաջորդ սերունդներին փոխանցում ենք ավելի մեծ ֆինանսական բեռ, և դրա հետևանքով ավելանալու են հաջորդ տարիների ընթացքում պարտքի սպասարկման գումարները: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով պետական պարտքի աճին, որը հուլիսի դրությամբ կազմել է 7 մլրդ 939.5 հազար դոլար:

«2009 թվականի ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո կառավարության ֆինանսիստները, որոնք առ այսօր կառավարությունում նստած են, մի մոդել իրենց համար մշակեցին, որ՝ եկեք պարտք վերցնենք կապիտալ ծախսեր իրականացնելու համար, այլ կերպ ասած՝ ընթացիկ պետական ծախսերը հոգալու համար, և նրանք ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների վերացման հիմնական աղբյուր դիտեցին միայն պարտքը, և այդ գործելաոճը շարունակվում է առ այսօր»,-ասաց նա:

Սուրեն Պարսյանը նշեց, որ 2020 թվականին պետական բյուջեն չի կարողացել հավաքագրել մոտ 170 միլիոն դրամ գումար, հաջորդ ամիսներին թերհավաքագրումը շարունակվելու է, և կառավարությունն ընտրեց նույն տարբերակը՝ ավելացնել պետական պարտքը: «Խնդիրը «պարտք» երևույթի մեջ չէ, այլ դա ճիշտ, արդյունավետ օգտագործելու և, ամենակարևորը, պետության կողմից կատարված ծախսերի արդյունավետության և ուղղությունների մեջ է»,-ասաց նա և նշեց, որ կան շատ անարդյունավետ ծախսեր, որոնք պարտք վերցնելով սպասարկում ենք:

«Այստեղ կառավարությունը պետք է վերանայի իր ֆինանսավարկային քաղաքականությունը և այդ քաղաքականությունը իրականացնող կադրերին, որոնք տարիներ շարունակ ձախողել են այդ քաղաքականությունը, և որոնք առ այսօր պատասխանատվություն չեն կրել դրա համար: Նրանք շարունակում են կառավարությունում մնալ և շարունակում են նույն գործելաոճը»,-ասաց նա և օրինակ բերեց, որ երբ ձախողեցին Հյուսիս-հարավի վարկային փաթեթը և մեծ վարկերի տակ գցեցին Հայաստանին, դրա համար առ այսօր ոչ մեկը պատասխանատվություն չի կրել:

Ամեն դեպքում, տնտեսագետը նկատեց, որ կոռուպցիոն ռիսկերի ակնհայտ նվազում ունենք վերջին տարիների ընթացքում, բայց դրանով չենք լուծում մեր հիմնական խնդիրը, որ պետական բյուջեով նախատեսված ծրագրերը չեն կատարվում: «Այս իշխանությունները ձախողել են վերջին երեք տարիների ընթացքում պետական բյուջեով հաստատված կապիտալ շինարարական գրեթե բոլոր ծրագրերը, օրինակ՝ դպրոցաշինությունը, ջրամբարաշինությունը և այլն: Զուտ ճանապարհաշինությամբ դու չես կարող երկիրը հանել ֆինանսատնտեսական ճգնաժամից: Առհասարակ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ պետությունը ծախսեր է կատարում տնտեսությունը աշխուժացնելու կամ զարգացնելու համար»,-ասաց նա և նշեց, որ ճանապարհաշինությամբ չեն կարողանալու փրկել տնտեսությունը և լուծել ազգաբնակչության սոցիալական խնդիրները, որոնք ավելի է խորանում:

«Ակնհայտ է, որ գործող իշխանությունները հող են նախապատրաստում, որ օգոստոս ամսվա վիճակագրական տվյալներն ավելի լավ ներկայացնեն, որը թույլ կտա ասել, թե՝ տեսեք, մենք արդեն ֆինանսատնտեսական ճգնաժամի պիկը հաղթահարել ենք և արդեն գնում ենք այդ ճգնաժամի վերացման ուղղությամբ, բայց իրականությունը բոլորովին այլ է, քանի որ ճգնաժամը ոչ միայն տնտեսական ակտիվության կամ ՀՆԱ-ի աճի ցուցանիշներով է պայմանավորված, այլ մարդկանց գնողունակությամբ, որը կտրուկ նվազել է, ավելի շատ, քան 2009 թվականին, 1994-1996 թվականներին, սրա մասին պետք է մտածի կառավարությունը»,-ամփոփեց նա: