Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա Սպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներով Հաղթենք դիաբետը միասին Խորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)

Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՄիրզոյանն ու Կալասը Դուբլինում քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության զարգացման հարցերԵրևանի և 7 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Հայաստան

Սա դատարկված բյուջեն լցնելու համար է, քանի որ իշխանությունն իրեն թույլ է տվել այնպիսի պարգևավճարումներ, որը համեմատելի չէ որևէ բանի հետ

Սեպտեմբերի 7-ին ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նիստում քննարկվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ նախագիծը, որը հանձնաժողովին էր ներկայացրել ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

Առաջարկվող նախագիծը վերաբերում էր վիրավորանքի և զրպարտության համար նախատեսված տուգանքների չափին։

Քաղաքացիական գործող օրենքով նախատեսված է նվազագույն աշխատավարձի մինչև 1000-ապատիկ փոխհատուցում՝ վիրավորանքի դեպքում, իսկ զրպարտության համար՝ նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի փոխհատուցում: ԱԺ փոխխոսնակն առաջարկում է 1000-ապատիկը դարձնել 5000-ապատիկ, 2000-ը՝ 10.000-ապատիկ, եթե դրամայինի վերածենք, ապա 1 մլն դրամը դառնում է 5 մլն, իսկ 2 մլն-ը՝ 10 մլն դրամ։ Նախագծի հեղինակն ընդգծեց, սակայն գումարի չափի վերջնական որոշումը թողնվում է դատարանին:

Ալեն Սիմոնյանի մեկնաբանությամբ՝ օրենսդրական այս փոփոխությունը կապահովի լրացուցիչ երաշխիքներ արժանապատվությունը կամ գործարար համբավը ոչ միայն՝ ֆիզիկական անձի, այլև՝ զանգվածային լրատվական միջոցների կեղծ կամ վիրավորական ոտնձգություններից պաշտպանելու համար:
Հեղինակի կարծիքով՝ նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի պաշտպանելու անձի պատիվն ու արժանապատվությունը կեղծ զրպարտչական և վիրավորական արտահայտություններից:

168.am-ի հետ զրույցում ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն անդրադառնալով վերոնշյալ նախագծին, մասնավորապես՝ առաջարկվող տուգանքների չափին, նկատեց՝ բոլորովին չի վստահում որևէ նախաձեռնության, որն այդ թեմայով այժմ շրջանառության մեջ է դրվում իշխանական որևէ պատգամավորի կողմից։ Պատճառն այն է, որ այն հակամշակույթը, որն այժմ տիրում է համացանցում և դրա տիրույթից դուրս, նրանք տարածում են ու դարձրել են պետական քաղաքական գործիչների ոճ, որի համար մնացել են անպատիժ։

«Հիմա ցանկացած նման նախաձեռնություն նախ և առաջ՝ կեղծիք է, երկրորդը՝ դա ընտրովի արդարադատություն է և բոլորովին էլ չի հետապնդում այն խնդիրը, որը դրվում է։ Կրկնում եմ՝ միակ ոճը, որն իրենք տիրապետում և կիրառում են՝ վիրավորանքն է, ձեռ առնելը, հիշեք 2018 թվականի ապրիլը։ Այնպես որ, թող չփորձեն որևէ մեկին գցել մոլորության մեջ։ Ինձ համար այստեղ ԱԺ փոխխոսնակը երկրորդական է, ցանկացած այնպիսի քայլ, որն արվում է առանց մեղա գալու, առանց կոչ անելու իրենց կիսախուլիգանական խավին, որը հենց իրենց ջատագովներն են, նրանցից օրինակներ են վերցրել այլք, մինչև սա չլինի, այդ ուղղությամբ ցանկացած նախաձեռնություն կեղծիք է և մոլորության մեջ գցելու փորձ»,- ասաց Լարիսա Ալավերդյանը։

Ինչ վերաբերում է տուգանքների չափին, որն ըստ Լարիսա Ալավերդյանի՝ հիմա «կրակում» են, միայն նրա համար է, որպեսզի լցնեն բավականին վատ վիճակում գտնվող բյուջեն։ Ավելին, ըստ նրա՝ սա դիմակներ չկրելու քաղաքականության շարունակությունն է։

«Ամոթ է, արդեն որևէ մեկը չի կասկածում, որ սա միտված չէ զուտ համաճարակի կանխմանը, այլ կոպեկ առ կոպեկ գումարների կորզել է քաղաքացիներից»,- հավելեց Լարիսա Ալավերդյանը։

Նա հիշեցրեց, որ նման նախաձեռնություն եղել է նաև նախորդ իշխանությունների ժամանակ, և խոսքի ազատության համար աշխատող, պայքարող հասարակական կազմակերպությունները, իրավապաշտպանները դեմ են արտահայտվել, և նման բան անելն ամբողջ աշխարհում ընկալվում է՝ որպես խոսքի ազատության դեմ ոտնձգություններ։

«Թող որևէ մեկի մտքով չանցնի, որ դա ուրիշ ձևով է մեկնաբանվում, թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում։ Ինքս այդքան ազատությունների կողմնակիցը չեմ, բայց տվյալ դեպքում, երբ պաշտոնատար անձի դեպքում այստեղ կան կետեր, անշուշտ, սա նշանակում է միայն ցինիզմի մաս՝ դատարկված բյուջեն լցնելու համար, քանի որ իշխանությունն իրեն թույլ է տվել այնպիսի պարգևավճարումներ, որը համեմատելի չէ որևէ բանի հետ։ Եթե այս ամենը թողնենք մի կողմ, ապա սա առաջին հերթին՝ խոսքի, կարծիքի արտահայտման, սեփական և այլոց կարծիքը փնտրելու և գտնելու դեմ ուղղված օրինագիծ է»,- եզրափակեց նա։