Արժե՞ ինչ-որ մի օր պատվաստանյութ գնելու համար վտանգի ենթարկել հարյուր հազարավոր այլ հայրենակիցների կյանքը
Արժե՞ մեր մի հայրենակցի ընկերությունից ինչ-որ մի օր պատվաստանյութ գնելու համար վտանգի ենթարկել հարյուր հազարավոր այլ հայրենակիցների կյանքը, եթե մեր ռազմավարական դաշնակիցը արդեն արտադրում այն ու առաջարկում նաեւ այլ երկրներին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Ակնհայտ է արդեն, որ կորոնավիրուսային մղձավանջն աշխարհով մեկ չի ավարտվի մինչեւ համապատասխան պատվաստանյութի լայնածավալ կիրառումը։
Համաճարակի դեմ պայքարը մեր հայրենակիցների կյանքի, առողջության եւ բարեկեցության հաշվին տապալող կառավարությունը աշխարհում արտադրության համար նախատեսվող մի քանի տասնյակ հետազոտություններից նախընտրել է սպասել՝ հաշվի առնելիվ մեր հայրենակից, բարերար Նուբար Աֆեյանին պատկանող ընկերությունից մի գեղեցիկ օր արտադրվելիք պատվաստանյութը գնելու հեռանկարը։
Ռուսաստանը շաբաթներ առաջ հայտարարեց, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ոչ միայն մշակված է, այլեւ մասսայական վակցինացիայի համար սկսվել է արտադրվել։
Թեպետ վարակի տարածման տեմպերը հարաբերականորեն թուլացել են, սակայն մի կողմից երկրորդ ալիքի սպասելիքները, մյուս կողմից՝ անգամ այս պահին օրական 3-5 մահերը ստիպում են լրջորեն մտորել։
Տուրք չտալով պատվաստանյութի շուրջ համաշխարհային ֆինանսական շահերին եւ քաղաքական շահարկումներին՝ մի հարց ունեմ։
Ողջ հարգանքով մեր հայրենակից Նուբար Աֆեյանի հանդեպ, ով հայրենիքում իրականացված մի շարք կարեւոր նախաձեռնությունների համահեղինակ է եւ մասնակից։
Ի՞նչ կարծիքի եք։ Արժե՞ մեր մի հայրենակցի ընկերությունից ինչ-որ մի օր պատվաստանյութ գնելու համար վտանգի ենթարկել հարյուր հազարավոր այլ հայրենակիցների կյանքը, եթե մեր ռազմավարական դաշնակիցը արդեն արտադրում այն ու առաջարկում նաեւ այլ երկրներին»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Բրազիլիայի նախագահի թեկնածուն լքել է երկիրը ընտրություններում պարտվելուց հետո
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարարն այցելել է Moon Rose ջերմոցային տնտեսություն
Նոր նշանակում՝ Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում
Սահմանադրական դատարանի նախագահի ընտրության հարցով նիստը տեղի կունենա նոյեմբերի 6-ին
Նեթանյահուի Լիկուդ կուսակցությունն ավելի շատ տեղեր կստանա
ՀԱՊԿ- ից Հայաստանին պետք է հեռացնել. Բորդյուժան՝ «ՌԻԱ Նովոստիին»