Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ձեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքը ՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունի Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ) Սպանելու դիտավորություն չի ունեցել Հայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կան Ամերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համար Ռանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում են Ընդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. Գալյան Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարները Թուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

Հայաստանը մասնակցում է Լոնդոնում մեկնարկած WTM London 2026 միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսինԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումՁեռքի տեսքով կախազարդը կարող է պատկերել Աստծո ձեռքըՀԱՊԿ-ը Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ խաղաղության համաձայնագրի շուտափույթ կնքման հույս ունիՆիկոլ Փաշինյանը հանդիպել է Գերտ Յան Կուպմանի հետ (տեսանյութ)Սպանելու դիտավորություն չի ունեցելՀայկ Սարգսյանի և Նարեկ Նալբանդյանի հետ կապված՝ ՔԿ-ում վարույթներ կանԱմերիկացի ռեփեր P.Diddy ազատ կարձակվի լավ վարքագծի համարՌանչպար տանող կամրջի վերականգնման աշխատանքներն ավարտական փուլում ենԸնդդիմությունը, չծանոթանալով նախագծի բովանդակությանը, ի սկզբանե «ոչ»-ի քարոզարշավ է անում. ԳալյանՔննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի արդիականացմանն ուղղված հնարավոր համագործակցության հեռանկարներըԹուրքիան և Հարավային Կորեան ատոմային էներգետիկայի ոլորտում փոխըմբռնման հուշագիր են ստորագրելՆեթանյահուն կոչ է արել ձևավորել ընդլայնված կոալիցիոն կառավարություն՝ առանց արաբական կուսակցություններիԳոռավանում կասեցվել է «Չանախ» պանրի արտադրությունըԱրարատի նախկին մարզպետին պատկանող հողամասերի ձեռքբերման գործընթացում հայտնաբերվել է մի շարք խախտումներՄԻԵԴ-ի Մեծ պալատը մերժել է Ադրբեջանի ներկայացրած գանգատը՝ հօգուտ հայ դիմումատուների կայացված ՄԻԵԴ-ի վճռի դեմԴժվար մրցակցություն Amazon-ի ու Apple-ի հարթակների հետՀՀ գլխավոր դատախազության պատվիրակությունը ճանաչողական այցով մեկնել է ՍտրասբուրգՖինանսների նախարարը ԱԺ-ում ներկայացրել է 2027-ի պետբյուջեի օրենքի նախագծով մի շարք գերատեսչությունների տրամադրվելիք գումարները Բոլորն ասում են՝ ուժ չկա, ռեսուրսներ չկան, բոլորը հոգնել ենՕդի ջերմաստիճանը նոյեմբերի 5-7-ին աստիճանաբար կնվազիԵս միշտ քաղաքապետերին համարել եմ քաղաքականության հերոսներԿարդալ թղթի՞ց, թե՞ էկրանից․ ինչպե՞ս է ազդում ընթերցանության ձևն ուղեղի աշխատանքի վրա Բարսելոնան շարունակում է պայքարել ամենաբարձր տիտղոսների համարԻնքնաթիռի կործանման պատճառը դեռ հայտնի չէԱյժմ պատերազմը կանխելու քայլերը կախված են ԱՄՆ-իցԽամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելովԶապորոժիեի մարզում հումանիտար օգնության կենտրոնին ռուսական հարվածների հետևանքով 29 մարդ է զոհվելՎարչապետ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռոբերտա Մեցոլայի հետ (տեսանյութ)ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է բարձրացնել քաղաքականության տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.0%Սրբուհի Գալյանը՝ ՔԿՀ-ներում մահվան դեպքերի մասինԻնչպե՞ս ստանալ նոր կենսաչափական անձնագիր և նույնականացման քարտ․ տեղի կունենա Նելլի Դավթյանի և Ռեջիս Բուշյեի համատեղ ասուլիսըԹեհրանի հրթիռները կարող են հասնել նաև ԵվրոպաԳրենլանդիայի մասին հայտարարությունները դիտարկում եմ Թրամփին բնորոշ հաղորդակցման ոճի համատեքստումՎարչապետը ժամանել է Բրյուսել (տեսանյութ)Մի շարք արդյունավետ խորհրդակցություններ ենք ունեցել իրանական կողմի հետՎարչապետն աշխատանքային այցով ժամանել է ԲրյուսելԻ՞նչ գիտենք մեր նոր անձնագրի մասին (տեսանյութ)Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Վրաստանի միջև համագործակցությանը և անվտանգությանը վերաբերող հարցերԴատավոր Գևորգ Մանուկյանին նկատողություն է հայտարարվել (տեսանյութ)Հայաստանի Հանրապետությունը երբեք չի հրաժարվելու իր շահերի պաշտպանությունն իրականացնել միջազգային որևէ ատյանումԽավիեր Տեբասը հերթական անգամ կոշտ քննադատության է ենթարկել Մադրիդի Ռեալի ղեկավարությանըՌուսաստանը և Ուկրաինան շարունակում են փոխադարձ հարվածներըՔրեակատարողական հիմնարկներում տեղադրվել են տեսահսկողական համակարգերԱմերիկացիները նոյեմբերի 3-ին կմասնակցեն ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների2027-ին շարունակվելու են նոր Սահմանադրության նախագծի մշակման աշխատանքները. Սրբուհի ԳալյանՍևանա լճի բացարձակ նիշից ցածր 81 հողամասերում ապամոնտաժվել է 238 շենք- շինությունՖրանսիան թալիբների հետ բանակցում է աֆղանստանցի միգրանտների արտաքսման շուրջՀամիկ Սայադյանը նոյեմբերի 23-ից կնշանակվի Չինաստանում ՀՀ ռազմական կցորդՊարտադի՞ր է փոխարինել գործող փաստաթղթերը. ՆԳՆ-ն իրազեկում է (տեսանյութ)
Հայաստան

Փողոցով եկածը փողոցով էլ կգնա

Երկրի կառավարումը մեկ դերասանի թատրոնի վերածած ու պետական ինստիտուտներն էռոզիայի ենթարկող Փաշինյանն այլևս ի վիճակի չէ իշխանությունը պահել 2018-ի ապրիլյան իշխանազավթման էյֆորիայի շնորհիվ. Արմեն Աշոտյան
14:48 • 09.09.20

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլ Փաշինյանը ծանր է տանում մեր կողմից առաջ քաշած «Հայաստան՝ առանց Նիկոլի» և «Հայաստան՝ Նիկոլից հետո» թեզերը, որոնց նա փորձել է հակազդել օրերս իր հեղինակած մի խմբագրականով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Առհասարակ, գործող իշխանությունները լավ են հասկանում, որ հանրության շրջանում խորացող հիասթափությունը, ահագնացող սոցիալ-տնտեսական խնդիրները, արտաքին քաղաքական մարտահրավերները ստեղծում են ներքին լարվածության այնպիսի մի պաշար, որը ցանկացած պատրվակով կարող է վերածվել քաղաքական գործընթացների կասկադային մեխանիզմի՝ արդյունքում ապահովելով «Հայաստան առանց Նիկոլի» նպատակի իրականացումը: Հանրային դժգոհության պոտենցիալ էներգիան պատեհ կատալիզատորի ներգործությամբ կարող է փոխակերպվել քաղաքական զարգացումների կինետիկ էներգիայի:

Այս իրականության ֆոնին ընդդիմության ակտիվացումը բոլոր ճակատներով՝ այդ թվում՝ Հանրապետականի ինստիտուցիոնալ, մարդկային և միջազգային ռեսուրսի մոբիլիզացմամբ, չի կարող չանհանգստատցնել Փաշինյանին:

Նրա պատկերացրած ժողովրդավարության բանաձևումը, որի շրջանակներում մենք իբր տեղ ու շանս չունենք, իրականում ներքին հակասությունների և երեսպաշտության հերթական դրսևորումն էր:

Հիշեցնեմ իրեն, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչվել էին թե երկրի ներսում (այդ թվում՝ անձամբ Նիկոլի կողմից), թե արտերկրում: Սակայն դա չխանգարեց Փաշինյանին մանիպուլյատիվ և կեղծարար պոպուլիստական տեխնոլոգիաներով իրականցնել պետական հեղաշրջում՝ մի քանի էտապներով. գործադիր իշխանության զավթում հակասահմանարդրական ճանապարհով, օրենսդիր իշխանության զավթում հակասահմանադրական ճանապարհով, դատական իշխանության զավթում հակասահմանադրական ճանապարհով:

Ուստի տոտալ իշխանազավթման եղանակով այսօր վարչապետական աթոռին թառած Փաշինյանը որևէ բարոյական կամ քաղաքագիտական իրավունք չունի խոսելու իրական ժողովրդավարության մասին: Երկրի կառավարումը մեկ դերասանի թատրոնի վերածած, պետական ինստիտուտները էռոզիայի ենթարկող, մասնագիտական պատահականություններին պաշտոնների նշանակող, արտաքին ազդեցության տարաբնույթ գործակալների առջև հայկական պետականության դարպասները լայն բացած Փաշինյանն այլևս ի վիճակի չէ իշխանությունը պահել բացառապես 2018 թվականի ապրիլյան իշխանազավթման էյֆորիայի շնորհիվ:

Ժողովրդավարության մասին իր պատկերացումները խորությամբ հասկանալու համար կարող ենք հիշել նաև վերջին խորհրդարանական խայտառակ ընտրությունները, որոնց միակ նպատակը Հանրապետականին ԱԺ չթողնելն էր:

Հաճախ եմ ասել և հիմա կրկնում եմ՝ Հայաստանում գալիք իշխանափոխությունից հետո ջրի երես են դուրս գալու այն բազմաթիվ պատմությունները, թե ինչ ջանքեր էր գործադրում Նիկոլը, ինչ հրահանգներ էր իջեցնում նա պետական ապարատին, ինչպիսի ճնշումներ էին գործադրվում մարդկանաց վրա, որպեսզի նա ստանա իր սրտի ուզած հլու-հնազանդ ԱԺ-ն:

Ժողովրդավարոթյան դասեր տալուց առաջ լավ կլինի նա պատասխանի հետևյալ հարցին՝ 2018-ի դեկտեմբերին ու՞ր կորան Հանրապետականին ընտրողների կողմից տրված 50-60 հազար հավելյալ ձայները:

Իսկ մինչ հանրությունը մի օր կիմանա այս և Նիկոլի իշխանազավթման անատոմիային վերաբերող այլ բազմաթիվ հարցերի պատաասխանները, արձանագրենք, որ Փաշինյանի իշխանությունը երկրում վաղուց ոչ թե լեգիտիմ կառավարում է իրակացնում, այլ իրեն սրընթաց ապալեգիտիմացնող պառազիտություն: Ուստի ճիճվաթափությունը անխուսափելի է:

Եվ ամենակարևորը:

Այդ ո՞նց է լինում, որ 2017 թվականի լեգիտիմ ընտրություններից մի քանի ամիս անց Նիկոլին կարելի էր կեղծ օրակարգով մարդկանց փողոց հանել, իրականացնել իշխանազավթում, կոչել դա «ոչ բռնի թավշյա հեղափոխություն» ու ինքնահռչակվել որպես «ժողովրդավարության բաստիոն», իսկ հիմա, երբ ընդդիմությունը մարդկանց իրական դժգոհությունները և հիասթափությունը փողոցներում արտահայտելու մարտավարությունը չի բացառում, Փաշինյանն այն նախապես փորձում է պիտակավորել, որպես «հակաժողովրդավարական»:

Այդ երբվանի՞ց է ինքը դարձել ժողովրդավարության ալֆան և օմեգան, որ հանդգնի մեզ ու հասարակությանը ժողովրդավարության դասեր տալ:

Փողոցով եկածը փողոցով էլ կգնա»,- եզրափակել է Աշոտյանը: