Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա

Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստան

ԿԳՄՍՆ-ն՝ ղեկավարողի գլխավորությամբ, իր ինքնությունը ճանաչելու խնդիր ունի

ԿԳՄՍ նախարարությունը և չափորոշիչներ մշակող խումբը տեսան, որ առաջին ծրագիրը, որոնք իրենք մշակել էին որպես դպրոցական ծրագիր, մեծ աղմուկ հանեց և բազմաթիվ մասնագետներ խոսեցին և քննադատեցին, և դա նրանք որակեցին որպես սևագիր։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դասախոս Սերժ Սրապիոնյանը:

Նրա խոսքով, իրենց կռիվը ոչ միայն գրականությունը կարգի բերելն է և ժամանակագրական կարգով ներկայացնելու համար է, այլև, իր խոսքով, դուրս հանել այն աղբը, որն արդի գրականության անվան տակ լցրել են դպրոցական ծրագրում։

«Ոչ ոք չգիտի, թե վաղն այդ աղբը ավելի պարտադիր կլինի , և դասականը կգնա կամընտրականի տակ, թե՞ հակառակը։ Այնուամենայնիվ, նախարարությունը և չափորոշիչներ մշակող խումբը պահեցին այն գրականությունը, որն իրենք էին ուզում, ինչը վկայում է, որ իրենց գլխավոր գերագույն նպատակը հենց այդպիսի աղբով մեր դպրոցականների ուղեղը լցնելն է, երկրորդ կարծիք լինել չի կարող։ Թող չփորձեն նորից մանիպուլացիաներով հանդես գալ, և քաջություն ունենան հայտարարեն, որ սխալվել են, և հաշվի առնեն քննադատությունները»,- ասաց Սրապիոնյանը։

Ինչ վերաբերում է ԲՈւՀ չընդունված դիմորդներին, Սրապիոնյանը նշեց, որ նախարարը կարող է ասել, որ դիմում-հայտը լրացնելու կետերը չեն կարդացել կամ սխալ են կարդացել, բայց, եթե չեն կարդացել, ապա հենց կրթական գերատեսչությունը պիտի բարձրաձայներ ու հրապարակեր։

«Նույնը վերաբերում է, չափորոշիչներին, եթե հրապարակել եք, կարդացել ենք քննադատում ենք, բարի եղեք ականջ դնել և հասկանալ, թե ինչու այս ամբողջ մտավորական համայնքը դուրս եկավ այս խնդրի դեմ։ Եթե նախարարը՝ նախարարական գիտակցություն ունենար, ամբողջ մտավորական համայնքին, ճանաչված գիտնականներին խավարամիտներ չէր որակի»,-ասաց Սրապիոնյանը։

Դասախոսի կարծիքով, այստեղ հստակ երևում է, թե ում միտքն է շատ խավար և ով է ավելի մտահոգ մեր երեխաների դաստիարակության գործում։

«Ֆեյքաշներին ժողովրդական լեզվով ասած «քսի տալը» նույնպես վկայում է այն ստոր վարվելակերպի ու գործելաոճի մասին, որը նախորդ օրվանից երևում է ամբողջ ֆեյսբուքյան իրականության մեջ։

Չափորոշիչներ մշակող այս նոր մասնագետները ուղղորդում են մեր գրականությունը։ Նախարարի ջահել-ջուհուլ մասնագտները վախեցած, բայց երբեմն արանք-արանք դուրս են գալիս և հայտարարում, որ իրենց մոտեցումը ճիշտ է։ Առնվազն կույր պետք է լինել, չնկատելու համար, որ հայոց մշակույթի տակ պայթուցիկ է դրված»,- ասաց բանախոսը։

Սրապիոնյանի խոսքով, իրենք փաստարկված նշում են, թե այս աղտոտ գրականությունն ինչ աղետալի հետևանք կարող է ունենալ հետագայում մարդկային հոգեբանության ձևավորման, դպրոցականի՝ սպունգի նման վերցնող հոգեբանության վրա։

«Իսկ այդ մասնագետները հայտարարում են, որ մենք հնացած ենք, շաբլոն ենք, չենք ընդունում։ Ես որևէ չափորոշիչ կազմողից չեմ լսել մեր բերած փաստարկների հակափաստարկը։ Թող բերեն, համոզիչ կերպով ներկայացնեն։ Հայտարարություն ցանկացած մեկը կարող է անել, բայց «ասում են»-ի մակարդակով չի լուծվում այնպիսի կարևոր խնդիր, ինչպիսին կրթականն է։ Մշակույթը պահելու խնդիրն է այստեղ։ «Ասում են»-ով չի, պիտի կարողանան ներկայացնել կոնցեպցիան, այն ծրագրային նպատակադրումը, որով իրենք առաջնորդվում են։ Նշում են, որ իրենց նպատակը վերլուծող աշակերտ դաստիարակելն է, առնվազ ահեթեթություն է նման բան ասելը»,- ասաց Սրապիոնյանը։

Նրա խոսքով՝ գրականությունը միայն տեքստ չէ, գրականությունը նաև հոգեբանություն է և գրականությունը հոգեկերտվածք ստեղծող իրողություն է։

«Տեքստ է հրապարակախոսությունը, տեքստ է նաև իրենց արտահայտած անհեթեթ մտքերի ամբողջությունը։ Հո չի կարելի համարել գրականությունը տեքստաբանություն։ Էս մի հասարակ բանն էլ չեն տարբերակում, գրականությունը՝ տեքստաբանությունից։ Ես ու իմ տեսակ մտածողները պարտավոր չեն իրենց համար ամեն օր դասախոսություն կարդալ»,- նշեց Սրապիոնյանը։

Նա ասաց նաև, որ դասախոսություն կարդում են որոշակի մտածողություն ունեցող մարդկանց համար, իսկ իր կարծիքով, այդ մարդիկ կայուն քարացած մտածողություն ունեն, հայտնի հիվանդների նման՝ կայուն, ծանր վիճակ։

«Նախարարության լռությունը քննադատության հանդեպ պայմանավորված է քաղաքականությամբ, որովհետև ինչքան իրենք խոսեն, այնքան բոցը, կրակը արծարծվում է, իսկ իրենք գլխացավանքից հեռու գնում են իրենց մութ նպատակների հետևից։ Սա հաստատ ինչ որ կենտրոնից թելադրվող պարտադրվող քաղաքականություն է, որովհետև դուք չեք կարող գտնել մի ազգ, որի առաջին նախադասությունը եղել է «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»։

Սա կոդ է, սա գենետիկայի մեջ ներմուծված դատողություն է, որը հայ մարդուն դարձրել է գրքագերի։ Ես ինձ իրավունք եմ վերապահում ասել, որ քանդում են Մաշտոցի կողմից ներդրված գենը, որպեսզի հայ ժողովուրդը հեռանա գրքից, սովորելու մտքից»,- ասաց Սրապիոնյանը։

Նա ընդգծեց, որ եթե նախարարությունը սա անվանում է բարեփոխում, ու եթե նախարարությունը կարծում է, որ Հայաստանի գիտնականների այն վիթխարի խավը, որն ամենատարբեր առիթներով ու ամենատարբեր ձևերով հայտնել է իր անվստահությունն այս ծրագրերին ու այս ծրագրերի վտանգավորության մասին, հակագիտական, հակամանկավարժական հակահոգեբանական որակների մասին ու եթե նախարարությունը գտնում է, որ քննադատողների կողմից դա չարակամություն է, նախարարությունը մտածելու և սեփական ինքնությունը ճանաչելու խնդիր ունի, նախարարությունը՝ ղեկավարողի գլխավորությամբ։