Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա

Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստան

Դավիթ Տոնոյանը հորդորեց փակել Ապրիլյան պատերազմում պարտվելու վերաբերյալ դիսկուրսը, մարտավարական կորուստը պարտություն չէ

Դավիթ Տոնոյանը տվել է արհեստավարժ գործչին բնորոշ պատասխան` ըստ էության, հորդորելով փակել Ապրիլյան պատերազմում պարտվելու մասին դիսկուրսը: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը՝ անդրադառնալով պաշտպանության նախար Դավիթ Տոնոյանի հայտարարությանը, թե Ապրիլյան ռազմաքաղաքական իրավիճակը փոփոխության չի ենթարկվել, և որ ինքը` որպես պաշտպանության նախարար, հաղթելու կողմնակիցն է:

«Նրանք, ովքեր պարտվելու վերաբերյալ արհեստական դիսկուրս են մտցնում, իրենք հստակ քաղաքական նպատակ են հետապնդում 2016-ի ԱՀ և ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարներին վարկաբեկելու և անհարժեշտության դեպքում որոշ անձանց նկատմամբ նաև քրեական հետապնդում իրականացնելու համար, բայց իրենք իրենց պատրաստած ծուղակում են հայտնվել»,-նշեց ռազմական փորձագետը:

Հայկ Նահապետյանը հիշեցրեց` հիմա ինչ էլ հայտարարեն, բոլորը հիշում են, որ ոչ վաղ անցյալում ԱԺ ապրիլյան պատերազմի քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտարարել էր, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ ոչ սպառազինության, ոչ սննդի, ոչ վառելիքի խնդիր չի եղել:

«Բոլոր ստերի, հերյուրանքների, բանսարկությունների վերաբերյալ պատասխանը տրվեց: Այդ հերյուրանքները տարածվում էին նախկինում ընդդիմադիր, այժմ պաշտոններ զբաղեցրած անձանց կողմից: Ճիշտ է, հանձնաժողովը զեկույց չի ներկայացրել, բայց Անդրանիկ Քոչարյանը ասուլիսի ժամանակ հերյուրանքները հերքել էր»,--նշեց Հայկ Նահապետյանը:

Պահեստազորի գնդապետն ասաց, որ Ապրիլյան պատերազմում հաղթանակը պիտի դիտարկել այն տեսանկյունից, որ հակառակորդն իր առջև դրված մարտական խնդիրը չի լուծել: Նա ընդգծեց, որ հակառակորդի խնդիրը ամենևին էլ չի եղել Ջաբրաիլի և Թալիշի դիրքերը վերցնելը:

«Հակառակորդը մարտական խնդիրը ոչ միայն չի կատարել, այլև ունեցել է անհամեմատ ավելի զոհեր, տեխնիկայի կորուստներ: Երկրի բարձրագույն ղեկավարության կողմից ԶՈՒ-ի հրամկազմի առջև դրված խնդիրը չկատարելը նշանակում է, որ Ադրբեջանը պարտվել է: Հիշեք առաջին ուղղաթիռը, երբ մեր զինծառայողը մարտական հենակետում ոչ օդուժին խոցող զենքով` նռնականետով, խոցեց, այդ ուղղաթիռը հետո ընկավ, որից նաև օդաչուի խոցելիության թիրախների քարտեզն էին հայտնաբերել, և մարտական հրամանը, որը ինքը պիտի կատարեր ու ոչ միայն ինքը, այլև օդուժի տարբեր օղակներ, բնականաբար, խոսքը առջևի դիրքերի մասին չէր: Նրանք 3 ուղղությամբ հարածում էին մեզ, երկուսը թևերից` որպես շեղող հարված, որպեսզի ուժերի վերաբաշխում անենք, իսկ հարվածային կենտրոնական ուղղություն պիտի լիներ Աղդամ, Ասկերան, Ստեփանակերտ, դա ձախողվել է, և դա մեզ համար գնահատվում է որպես հաղթանակ, ունեցել ենք նաև խնդիրներ, կորուստ»,-ասաց նա:

Անդրադառնալով Դավիթ Տոնոյանի մեկ այլ հայտարարությանը, թե ինքը չի հաշվարկել դիրքային կորուստները, բայց դիրքերը լուծում են մարտավարական խնդիր` Հայկ Նահապետյանն ասաց, որ նախարարը սրանով վերջ է դրել նաև այն խոսակցություններին, թե ռազմավարական կորուստներ ենք ունեցել:

«Ես Դավիթ Տոնոյանի հետ համակարծիք եմ, մարտավարական կորուստները մի քանի բարձունքն է, իսկ ռազմավարական առումով կորուստներ չենք ունեցել, իսկ մնացած խոսակցություններով ջուր են ծեծում, դատարկաբանության ներկայացնում, ինչը իշխող խմբակցության կարկառուն «ռազմական փորձագետներն» են անում` չունենալով ոչ ռազմական կրթություն, ոչ բանկային ծառայություն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի հայտարարություններին, ապա Հայկ Նահապետյանն ասաց.

«Նույն ձևով Սամվել Բաբայանն ասում էր, որ նախորդ իշխանությունները 5 մլրդ դոլարով Արցախի մի քանի շրջաններ պիտի վաճառեին, նախընտրական շրջանում էր ասել, իսկ հիմա հողերի հնարավոր հանձնման մասին, որ ասում է, ապացույց ունի, իսկ եթե չէ, դա կոչվում է զրպարտություն, կամ եթե փաստեր ունի, իրավապահներին ինչի՞ չի ներկայացնում, դա էլ արդեն կոչվում է հանցակցել: Դա պարզապես բանսարկություն է»,-ընդգծեց նա:

Հայկ նահապետյանը հիշեցրեց, որ Ապրիլյան պատերազմից հետո մի շարք պաշտոնանկություններ եղան, ինչը խոսում էր առկա թերությունների, խնդիրների մասին, Դավիթ Տոնոյանն էլ խոսել էր վաղուց առկա ԳՇ ուսումնասիրության մասին, որտեղ հանդես են եկել նաև ինքնաքննադատությամբ:

Ինչ վերաբերում է ԱԺ ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի զեկույցից հետո քրեական գործ հարուցելու հավանականությանը՝ հաշվի առնելով նաև դիրքային կորուստները, հետախուզական խնդիրները, ապա ռազմական փորձագետն ասաց.

«Եթե Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը համալրված լիներ ոչ թե քաղաքական աստառ ունեցող մարդկանցով, այլ զիվորական գործի հմուտ մասնագետներով, միգուցե այդտեղ լիներ որոշակի երաշխիքներ, որ իրենց տված գնահատականները՝ կոնկրետ որ հրամանատարը` լինի ավագ, թե միջին հրամկազմից, ինչում է թերացել, և արդյոք դա զինվորական հանցագործության հոդվածին բնորոշ արարք է, ապա այն կարող էր ուղարկվել Զինվորական դատախազություն քննչական մարմիններ: Բայց քննությունը ինչպես են կատարելու, հակառակորդի տիրապետության տակ անցած դիրքերում ինչպես են քննություն կատարելու: Դրա համար այս թեմայի շուրջ ավելի լավ է մի քանի դիլետանտներ կարծիքներ չհայտնեն»,-ասաց նա: