Նախկին ԼՀԿ-ականը անդամագրվել է «Հայրենիք» կուսակցությանը. որն է պատճառը
«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախկին անդամ Գոռ Հովհաննիսյանը օրերս անդամագրվել է նորաստեղծ «Հայրենիք» կուսակցությանը, որը ղեկավարվում է նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից: NEWS.am-ի հետ զրույցում Գոռը պատմեց, որ ԼՀ-ի դուրս է եկել դեռ նախորդ տարվա նոյեմբեր ամսին, քանի որ կոնֆլիտ է ունեցել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանի եւ Դավիթ Խաժակյանի հետ:
«Իրենց սխալ պահեցին նրանք, զանգերին չէին պատասխանում, ասում են կհանդիպեն, չեն հանդիպում: Ով որ սրտով, հոգով լուսավոր էր նրանց տեղ չտվեցին, վերջին անդամագրվածներին տեղ տվեցին»,-ասաց նա:
Նախկին ԼՀԿ-ականը նաեւ հայտնեց, որ ընտրական հանձնաժողովի ԼՀԿ անդամի տեղը տալիս էին նախկին հանրապետականներին, եւ իր բողոքներին էլ արձագանքել են, թե հավաստի ինֆորմացիա չէ:
«Իմ ինֆորմացիան հաստատ էր սակայն, իրենք, իմ կարծիքով, ծախում էին տեղերը հանրապետականների, կամ դաշնակների վրա: Դրա համար էլ հիասթափություն եղավ Լուսավորից»,-պատմեց նախկին ԼՀԿ-ականը:
Գոռ Հովհաննիսյանին «Հայրենիք» կուսակցություն է հրավիրել կուսակցության վարչության անդամ Արսեն Բաբայանը եւ Գոռը իր ապագան տեսնում է «Հայրենիք» կուսակցության կազմում:
«Անձամբ Վանեցյանին դեռ չեմ հանդիպել, Արսեն Բաբայանին եմ հանդիպել, բայց հարգում եմ Վանեցյանի անցած ուղին: Նաեւ կուսակցության դավանած արժեքներն են իմ կարծիքով ճիշտ»,-ասաց նա:


















































Գյումրի-Աշոցք և Գյումրի-Ջաջուռ ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
94 տարեկանում մահացել է սպարապետ Վազգեն Սարգսյանի հայրը
Չորս հայ գերրիներ են վերադարձել Հայաստան
Ով ինչպես է սիրում Հայաստանը
Իրանը չունի ԱՄՆ-ի և Իսրայելի հшրվածներից վնաuված միջnւկային օբյեկտները վերականգնելու ծրագրեր. Արաղչի
ՀՅԴ-ն որոշում ունի․ որ ուժի հետ դաշինք կկազմի
Լինդա Էուլջեքջյանը հայտնել է, որ ամուսնու ազատ արձակման մասին իմացել է նույն օրը
«Իմացել ենք լուրը, շատ ուրախ ենք». Վագիֆ Խաչատրյանի դուստրը անհամբեր սպասում է գերությունից ազատ արձ...
Հունվարի 1-ից սոցփաթեթի շահառուների համար հանվել է պարտադիր կանխարգելիչ բուժզննություն անցնելու պահա...
«Գոլդեն Ֆլորենս»-ի արտադրական գործունեությունը կասեցվել է