Արտակարգ դեպք Երեւանում․ գիշերը պայթեցման եղանակով փորձել են թալանել բանկոմատ
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 26-ին, ժամը 04։25-ի սահմաններում Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Նորք- Մարաշի Արմենակյան փողոցում, ըստ նախնական տեղեկությունների՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության մոտ պայթյունի ձայն է լսվել։
Կայքի հաղորդմամբ՝ պարզվել է, որ ժամը 04։35-ի սահմաններում Արմենակյան փողոցի127 հասցեում գործող բանկոմատը պայթեցման եղանակով փորձել են բացել։
Փաստի առթիվ Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Կայքի տեղեկություններով՝ բանկոմատը վնասվել է, սակայն հանցագործը կամ հանցագործները չեն կարողացել իրենց գործն ավարտին հասցնել։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով