Անակնկալներ են սպասվում․ փոխքաղաքապետի թեկնածուի ու իմքայլական ավագանիների հանդիպման մանրամասները
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ փոխքաղաքապետի թեկնածու Սերգեյ Ներսիսյանը հանդիպում է ունեցել Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամների հետ: Եվ չնայած Ներսիսյանը Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի թեկնածուն է, սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, հանդիպումն այնքան էլ հարթ չի անցել եւ իմքայլական ավագանիներից շատերը պարզ ցույց են տվել եւ հասկացրել են, որ այնքան էլ կողմ չեն նրա առաջադրմանը:
Նշենք, որ Սերգեյ Ներսիսյանը 29 տարեկան է, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է, մասնագիտությամբ ֆինանսիստ եւ փոխարինելու է Հայկ Սարգսյանին, որը եւս ֆինանսական բլոկն էր համակարգում: Եվ չնայած փոխքաղաքապետի ընտրությանը դեռ ժամանակ կա եւ այն տեղի կունենա սեպտեմբերի 8-ի ավագանու նիստում, սակայն Երեւանի ավագանու իշխող խմբակցության ներսում անհամաձայնություն է առկա այս թեկնածուի շուրջ, որին ընտրել է քաղաքապետ Հայկ Մարությանը:
Եվ խմբակցության հետ հանդիպման ժամանակ արդեն իսկ փոխքաղաքապետի թեկնածուին հասկացրել են, որ հնարավոր է՝ ընտրության օրն անակնկալներ լինեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով