Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա

Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստան

Խաշթառակի դեպքը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում. Մարինե Ավագյան

Խաշթառակի երեխայի մահվան դեպքը գտնվում է Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության կենտրոնում: Այս մասին այսօր` օգոստոսի 28-ին, «Մեդիա կենտրոնի» տեսակապի միջոցով կազմակերպված «Խաշթառակի երեխայի մահը՝ ահազանգ պետությանը. հե՜յ, ո՞վ կա այդտեղ» թեմայով քննարկման ժամանակ ասաց Մարինե Ավագյան՝ ՄԻՊ աշխատակազմի Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Մարինե Ավագյանը:

«Տեղի է ունեցել ցավալի ու ողբերգական դեպք, որն հերթական ահազանգն էր այն մասին, որ պետական մակարդակով ունենք բոլոր օղակներում համակարգայի խնդիրներ, հարցը գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում»,- ասաց նա:


Նա նշում է, որ հերթական անգամ ենք համոզվում, որ այս առումով անհրաժեշտ է թե´ համակարգային խնդիրների լուծումմներ, թե նաեւ հասրակության շրջանակներում առկա կարծրատիպային մոտեցումների հետ համապատասխան աշխատանքների իրականացում, քանի որ չենք կարող հերքել այն հանգամանքը, որ նմանատիպ իրադարձությունները, որոնք տեղի են ունենում հատկապես ընտանիքներում, դրանք գործուն հետեւանքն են նաեւ հենց հասարակության կարծրատիպային մոտեցումների:

«Մարդու իրավունքների պաշտպանի մշտադիտարկումները եւ պարբերաբար հասցեագրվող բողոքները նաեւ վկայում են այն մասին, որ կարծրատիպային մոտեցումները, առկա են ոչ միայն հասարակության շրջանում, այլեւ իրավասու պետական մարմինների շրջանում»,- ասաց բանախոսը:

Մարինե Ավագյանը նշում է, որ որպես համակարգային խնդիր ընտանիքում բռնության դեպքերի հետ կապված դրանք սովորաբար թաքնված բնույթ են կրում եւ շատ առավել ուշադրություն են պահանջում իրավասու մարմինների կողմից, որ բացահայտվեն այդ դեպքերը:

«Երեխաների իրավունքների եւ ընտանիքի անդամների իրազեկվածության եւ իրավագիտակցության բարձրացման հետ կապված անհրաժեշտ աշխատանքները ներկայումս գտնվում են ոչ արդյունավետ մակարդակում, երեխաները եւս պետք է գիտակցեն իրենց իրավունքները, աշխատանքներ պետք է տարվեն ընտանիքում ծնողավարման գիտությունների զարգացման հետ կապված, որի պարագայում եւս շատ լուրջ խնդիրներ կան արձանագրված եւ պետությունը այս պարագայում եւս պետք է գործուն մասնակցություն եւ ազդեցութոյւն ունենա»:

Անդրադառնախով Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին, նա նշեց, որ այս խնդրի պարագայում այդ մարմինը մեծ դերակատարություն պետք է ունենա եւ այս առումով խնդրահարույց է իրենց գործունեությունը, որը տարիներ շարունակ առկա է, բանախոսը հույս հայտնեց, որ գոնե այդ դեպքը ահազանգ կլինի համակարգային փոփոխություններ կատարելուն, քանի որ ԽՀՄ գործունեությունը վկայում է, որ, լինելով առաջնային օղակ, համայնքում այս մարմինների գործունեությունը գրեթե անարդյունավետ է, եւ դա պայմանավորված է մի շարք հանգամանքներով` մասնավորապես այս մարմինների ոչ բավարար ռեսուրսներով եւ ոչ համապատասխան վերապատրաստում անցած երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում անհրաժեշտ գիտելիքներ ունեցող մասնագետների առկայությամբ:

«Ուզում եմ խոսել նաեւ սոցիալական աշխատողների դերի բարձրացման անհրաժեշտության մասին, քանի որ այս առումով եւս ՄԻՊ դիտարկումները պարզում են, որ այս գործընթացում շատ թերի է սոցիալական աշխատողների դերը, մենք նրանց դերի բարձրացման խնդիր եւս ունենք, եւ հաճախ ենք նշում այն անհրաժեշտության մասին, որ այդ մարմիններում պետք է ներգրավվեն համապատասխան մասնագետներ, այդ թվում նաեւ սոցաշխատողներ: Նրանց գործունեության կամավորության սկզբունքը եւս խնդիր է հանդիսանում, քանի որ լրացուցիչ չեն վարձատրվում, ինչպես նաեւ կա վերապատրաստումների խնդիր, գիտելիքների պակասը հենց երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրենց լիազորություններն իրականացնելու համար»:

Տվյալ դեպքով պայմանավորված` բանախոսը կարեւորեց նաեւ միջգերատեսչական համագործակցության հետ կապված հարցը, քանի որ հարցը հասցեագրել միայն միայն ԽՀՄ-ին սխալ է եւ ըստ նրա` անհրաժեշտ է նախ արագ արձագանքելու հետ կապված մեխանիզմների բարելովվում, որպեսզի բոլոր պետական իրավասու մարմիններն ըստ օղակների, կարողանան արագ արձագանքել խնդրին:

«Մարդու իրավունքների աշխատակազմում տարվող ուսումնասիրությունների հետ կապված պաշտպանն արդեն համապատասխան հայտարարություն տարածել է ուսումնասիրությունները շարունակվում են աշխատակազմում, այս առումով համապատասխան մանրամասն հարցադրումներով գրություններ են հասցեագրվել իրավասու պետական, տեղական եւ ինքնակառավարման մարմիններին, այդ թվում Գլխավոր դատախազություն, Ոստիկանություն, ԽՀՄ-ին, մարզպետարանին եւ մի շարք այլ մարմիններին: Հարցը գտնվում է ՄԻՊ ուշադրության կենտրոնում դեռեւս ուսումնասիրվում է, բայց սա այն ահազանգն է, որ մենք համակարգային լուծում պետք է տանք»,- հավելեց Մարինե Ավագյանը: