Ուսուցիչների թեստավորումը սկսվել է
Օրեր առաջ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացրեց, որ նախքան դպրոցների գործունեության մեկնարկը, դպրոցի անձնակազմը (մանկավարժական եւ վարչական) կթեստավորվի՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից կազմված ժամանակացույցի եւ սկզբունքների համաձայն:
Նախօրեին՝ արդեն օնլայն տեսակապի ժամանակ, անդրադառնալով թեստավորման գործընթացին, Անդրեասյանը նշեց, որ առողջապահության նախարարությունից արդեն սկսել են գործընթացը, որն իրականացնելու են պոլիկլինիկաների միջոցով։ «Արդեն համապատասխան գրություններ են ուղարկել մարզպետարաններ։ Այս թեստավորման գործընթացը որեւէ կերպ ֆինանսական ծախս չի ենթադրում ուսուցիչների կամ դպրոցների համար եւ կազմակերպվում է ԱՆ-ի կողմից։ Նրանք արդեն իսկ կազմավորել են համապատասխան ժամանակացույց եւ, ըստ իրենց կազմած ժամանակացույցերի, պետք է այս գործընթացն իրականացնեն մինչեւ ուսումնական տարվա սկիզբը։ Սա կարեւոր է այնքանով, որ մենք փաստացի կկարողանանք բացառել այն աշխատակիցների մուտքը դպրոց, որոնք այս պահին գուցե վարակված են, եւ հենց սկզբից կկարողանանք ապահովել ուսումնական գործընթացի անխափան ընթացքը։ Հետագայում կունենանք թեստավորման որոշակի քաղաքականություն նաեւ ուսումնական տարվա ընթացքում»,- ասել է Ժ․ Անդրեասյանը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով