«Օրենքով գողերի» վերջին օրերի «որսը» նաեւ քաղաքական դրդապատճառ ունի
«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին օրերին իրավապահները եռանդով լծվել են «օրենքով գողերի», քրեական հեղինակությունների եւ ենթամշակույթի դեմ պայքարին։ Թեպետ նման խոստումներ տալիս էին դեռ 1 տարի առաջ, բայց դրանք գործնական տեսք են ստացել վերջին օրերին։
Իսկ վերջին շաբաթվա ընթացքում «օրենքով գողերի» բերման ենթարկելու, ձերբակալելու, կալանավորելու բազմաթիվ դեպքեր եղան, այդ թվում՝ Անդրանիկ Սողոյանը (հայտնի «Զապ» մականվամբ), Գեւորգ Մելիքյանը՝ Օշականցի Գեւորիկը, Արտյոմ Կանեւսկոյը, Գող Ալոն՝ Ալեքսանդր Մակարյանը եւ այլք։
Փորձ է արվում քրեածին տարրերի դեմ գործողությունները կապել «Նուբարաշեն», «Արմավիր», «Վանաձոր» ՔԿՀ-ներում հատուկ ջոկատայինների կողմից կատարված գործողությունների հետ։ Ավելին, Օշականցու ձերբակալության հաղորդագրությամբ ասվում է, որ ազատության մեջ գտնվող քրեական ենթամշակույթ կրող անձանց կողմից ՔԿՀ-ներում պահվող անձանց նկատմամբ իրականացվել է վերահսկողություն:
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ գողականների այս «որսը» նաեւ քաղաքական դրդապատճառ ունի։ Ներքաղաքական անկայուն իրավիճակում իշխանությունները փորձում են բռնել նրանց վախը, քանի որ գաղտնիք չէ, որ օրենքով գողերն ու գողականները բավականին մեծ ազդեցության դաշտ ունեն եւ նախկինում համագործակցել են գործող իշխանությունների հետ, եթե նրանք որոշեն պայքարել գործողների դեմ, ապա իշխանությունների վիճակը շատ կբարդանա։
Ուստի որոշվել է հավաքել նրանց, մշակել, քրգործեր հարուցել եւ զգուշացնել, որ դրանք համապատասխան ընթացք կստանան, եթե իրենց լավ չպահեն»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով