Վարչապետին նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հանդիպել. Արսեն Թորոսյան
Հրաժարականի մասին լուրերը քաղաքական շահարկումներ են, որ արդեն երկու տարի է շարունակվում է։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 27-ին, «Ազատության» հետ զրույցում ասել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Վարչապետի նույնիսկ չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ հանդիպել։ Նման հրապարակումներ հիշում եմ, որ կան արդեն երկու տարի, հետեւաբար իմաստ չեմ գտնում այդ լուրերի համար պատճառներ գտնել»,- ասել է նախարարը։
Հարցին՝ վարչապետը համավարակի պայմաններում նախարարության աշխատանքն ինչպե՞ս է գնահատում, նախարարն ասել է. «Աշխատանքների գնահատականը պրոցես է, որը միշտ տեղի ունենում. սկսած հրապարակային քննարկումների, նիստերի ժամանակ։ Կորոնավիրուսի դեմ պայքարը միայն Առողջապահության նախարարության գործը չի, այլ Հայաստանի Հանրապետությանը։ Այդպես էլ եղել է բոլոր գերատեսչությունները իրենց մասով արել են իրենց աշխատանքները եւ շարունակում են անել։ ՀՀ քաղաքացիների կորոնավիրուսով հիվանդացած եւ դժբախտաբար մահացած տոկոսը ցույց է տալիս, որ առողջապահական համակարգը արել է ավելին, քան կարող էր»։
Լրագրողի դիտարկմանը, որ համավարակի թվերը նվազել են, սակայն դեռ հաղթահարված չի հիվանդությունը եւ հարցին՝ ինչո՞ւ է նախարարը հիմա գնում արձակուրդ, Թորոսյանը պատասխանել է. «Կարծում եմ՝ դա ոչ թե իմ սահմանադրական իրավունքն է, այլ իմ ընտանիքի եւ այդ իրավունքը ոչ ոք չի կարող ոտնահարել։ Ես լինելու եմ ՀՀ-ում, միշտ հասանելի, հավանաբար որոշ օրեր նաեւ գործի եմ գնալու»։
Հարցին՝ համավարակի ընթացքում Առողջապահության նախարարության կատարած ծախսերի վերաբերյալ հաշվետվություն պարետատունը պահանջե՞լ է, նախարարն ասել է, որ իրենցից որեւէ կառույց հաշվետվություն չի պահանջել. «Մենք չեն սպասում հաշվետվություններ պահանջելուն։ Մենք հրապարակում ենք մեր բոլոր ծախսերը եւ ծախսերը մի քանի օր առաջ հրապարակել ենք»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով