Երեւանում երեկվա պայթյունի հետեւանքով ծանր վիճակում գտնվող բնակիչը խաղադրույքի հետեւանքով զրկվել էր տնից
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Երեւանի Ռայնիսի փողոցի թիվ 3 հասցեում գազի արտահոսքից տեղի ունեցած պայթյունից: Երեկ հայտնի դարձավ, որ պայթյունի հետեւանքով մասնակի փլուզվել է հինգերորդ շքամուտքում գտնվող 12 բնակարան։ Եվ, ահա, փլատակներից դուրս էին բերվել երկու քաղաքացիներ եւ տեղափոխվել հիվանդանոց, իսկ մեկին էլ արդեն գտել էին մահացած:
Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, պայթյունը եղել է 41-ամյա Էդգար Մարգարյանի տանը, որը հիվանդանոց տեղափոխված քաղաքացիներից է եւ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: Երեկ դեպքի վայրում հավաքվածները մեզ հետ զրույցում նշել էին, թե տեղեկություններ են լսել, որ երկրորդ հարկի բնակիչը ցանկացել է էսենցիա խմել եւ վերջ տալ կյանքին: Խոսքը կրկին Էդգար Մարգարյանի մասին է, եւ ավելին՝ մեր տեղեկություններով՝ նա խաղադրույքների հետեւանքով կորցրել է իր բնակարանը եւ գտնվել հոգեպես ծանր վիճակում: Մենք տեղեկացանք նաեւ, որ այս գիշեր տանը եղել է միայն Էդգար Մարգարյանը, նրա որդին՝ Էրիկը, գիշերել է ընկերների տանը, իսկ կինն ու դուստրն օրեր առաջ էին հեռացել տանից տիրող մթնոլորտի պատճառով: Եվ այժմ իրավապահները փորձում են հասկանալ, թե որքանով այս իրադարձությունները կարող են կապ ունենալ իրար հետ, եւ արդյոք պայթյունը պատահականության արդյունք է, թե միտումնավոր է արվել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով