Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրա

Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներՏիգրան Համբարձումյանը դարձել է շախմատի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Հայաստան

Հրամայական է դառնում, որ լիբանանահայերը հայրենադարձվեն եւ հաստատվեն Հայաստանում ու Արցախում

«Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը հայտարարություն է տարածել, որում անդրադառնում է Բեյրութի նավահանգստի հզոր պայթյունից հետո Լիբանանում ստեղծված իրավիճակի համատեքստում լիբանանահայության խնդիրներին, ինչպես նաեւ նրանց հայրենադարձման գործընթացին: Հայտարարությունը՝ ստորեւ:

«Օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունը հսկայական ավերածությունների, մեծաթիվ մարդկային զոհերի եւ հազարավոր վիրավորների պատճառ դարձավ Լիբանանի մայրաքաղաքում։ Ի թիվս այլոց, խիստ տուժեցին նաեւ հայաբնակ թաղամասերը, որոնք մոտ էին գտնվում նավահանգստին։ Թեեւ Հայաստանի Կառավարությունը որոշակի հումանիտար աջակցություն ցույց տվեց Լիբանանին, ներառյալ նաեւ տեղի հայկական համայնքին, պայթյունի եւ նրան նախորդած երկարատեւ քաղաքական եւ տնտեսական անկայունությունը ծայրահեղ դժվարին իրավիճակ են ստեղծել Լիբանանի հայկական համայնքի համար, եւ այսօր պահանջում են շատ ավելի ընդգրկուն, համակարգային լուծումներ։

Դեռ մինչեւ պայթյունը, Սիրիայում շարունակվող ռազմական գործողությունների ֆոնին եւ Լիբանանում խորացող ճգնաժամի ազդեցությամբ, նկատել էր տեղի հայ բնակչության Հայաստան տեղափոխվելու աճող միտումը։ Պայթյունը էլ ավելի է սրել իրավիճակը, եւ օրակարգային է դարձրել տարերայնորեն ընթացող հայրենադարձությանը կազմակերպված եւ վերահսկելի իրականացումը, մասնավորապես հաշվի առնելով նաեւ Լիբանանի հայկական համայնքի կարեւորությունը, եւ նրա ստեղծած վիթխարի ինստիտուցիոնալ կարողությունը պահպանելու անհրաժեշտությունը։

Այս կապակցությամբ, «Ազգային օրակարգ» կուսակցության Խորհուրդը առաջարկում է Հայաստանի եւ Արցախի Հանրապետության պետական մարմինների, հիմնական քաղաքական ուժերի, Լիբանանի հայ համայնքը ներկայացնող հասարակական եւ քաղաքական ուժերի, եւ բոլոր այլ հայկական շահագրգիռ կազմակերպությունների մասնակցությամբ անցկացնել խորհրդաժողով՝ նվիրված Լիբանանի, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի այլ հայ համայնքներից հայրենադարձության համակարգմանը։ Այս համատեքստում, ի թիվս այլոց, պետք է պատասխան տրվի մի քանի խումբ կարեւոր հարցերի՝

Ա) Հայրենադարձության ինչպիսի ծավալներն են խելամիտ ստեղծված իրավիճակում՝ հաշվի առնելով մի կողմից Լիբանանում հայկական ներկայության պահպանության անհրաժեշտությունը Լիբանանում, մյուս կողմից հայրենադարձվողների համար նվազագույն անհրաժեշտ պայմանների ստեղծման հնարավորությունները Հայաստանում եւ Արցախում;

Բ) Ինչպես շարունակվող հայրենադարձության պայմաններում պահպանել հայկական քաղաքական, հանրային եւ մշակույթային հաստատությունները Լիբանանում, եւ ապահովել համայնքի հետագա բնականոն զարգացումը;

Գ) Հայաստանի եւ Արցախի որ շրջանները եւ բնակավայրերն են ընդունելու հայրենադարձվողների հիմնական հոսքը, նաեւ հաշվի առնելով կոմպակտ համայնքներ ձեւավորելու բնականոն ձգտումը;

Դ) Պետական աջակցության ինչպիսի փաթեթ է տրամադրվելու հայրենադարձվողներին Հայաստանի եւ Արցախի կողմից, եւ ինչ հավելյալ աջակցություն են հատկացվելու ծրագրում ներգրավված հասարակական ու մասնավոր կազմակերպությունների կողմից;

Ե) Ինչպիսի մասնակցություն կարող են ստանձնել հայկական հիմնական քաղաքական եւ հասարակական ուժերը ծրագրի իրականացման գործում։

Որպես հաջորդ քայլ, մենք նաեւ առաջարկում ենք, նույն ընդգրկուն մասնակցությամբ, ձեւավորել մշտապես գործող համակարգող կենտրոն, որը կմշակի հայրենադարձության ընդհանուր ռազմավարությունը, դրա շրջանակներում կոնկրետ ծրագրեր եւ դրանց իրականացման մեխանիզմները, եւ անմիջականորեն կհամակարգի այդ ծրագրերի հետագա իրականացումը ներգրավված կողմերի հետ։ Մինչ այդ, անհրաժեշտ ենք համարում դյուրացնել ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու ընթացակարգերը Լիբանանում բնակվող մեր այն հայրենակիցների համար, ովքեր արդեն իսկ ցանկություն ունեն տեղափոխվել Հայրենիք, ինչպես նաեւ հայրենադարձումից հետո կազմակերպել նրանց համար առաջին օժանդակության փաթեթը։

Համոզված ենք, որ Լիբանանի հայության այդ երկրից արտագաղթելու շարունակվող գործընթացի պայմաններում հրամայական է դառնում, որ մեր հայրենակիցները հայրենադարձվեն եւ բնակություն հաստատեն Հայաստանում ու Արցախում, իրենց կարողություններով շենացնեն եւ հզորացնեն Հայրենիքը, աշխարհով մեկ սփռվելու եւ տարրալուծվելու փոխարեն։ Ավելին, ներկայիս հայրենադարձության հոսքերը արդյունավետ կառավարելու դեպքում, մենք նաեւ աշխարհասփյուռ հայության համար իրական դրական նախադեպ կստեղծենք՝ վերադառնալու Հայրենիք, եւ այստեղ կառուցելու իրենց արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքը։ Վերը նշյալի համազգային կարեւորության գիտակցությամբ, մեր անվերապահ պատրաստակամությունն ենք հայտնում համակողմանիորեն ներգրավվել այդ գործընթացին, հատկացնելով թե նյութական, եւ թե կազմակերպչական ռեսուրսներ՝ այն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով»։