Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները Կիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղը Nvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրել

Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀՀայաստանում ընտրական օրենսդրության փոփոխություններ են նախատեսվում․ մեկնարկել են քննարկումներըՓաշինյանն ու Ալիևը Դուբլինում քննարկել են խաղաղության օրակարգն ու TRIPP-ի իրականացման ընթացքը․ նոր մանրամասներ
Հայաստան

ԵԱՀԿ ՄԽ համանախագահության փոփոխության փորձերն անընդունելի են․ Լավրով

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության փոփոխության փորձերն անընդունելի են։ Այս մասին օգոստոսի 26-ին Մոսկվայում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Ի պատասխան հակամարտության կարգավորման հեռանկարներին առնչվող հարցին՝ Ջեյհուն Բայրամովը հատուկ շեշտել է Բաքվի դիրքորոշման կառուցողականությունը, որը մնում է բանակցությունների սեղանի շուրջ։


«Մենք հանձնառու ենք քաղաքական կարգավորմանը»,- հայտարարել է ադրբեջանցի նախարարը։ Նա հիշեցրել է «լուրջ իրավանորմատիվային բազայի, միջազգային կազմակերպությունների փաստաթղթերի» գոյության մասին՝ դրանցից առանձնացնելով ՄԱԿ ԱԽ բանաձեւերը եւ հետագա տարիներին ընդունված մի շարք այլ փաստաթղթեր։ «Բանակցային գործընթացը պետք է լինի կոնկրետ հարցերի շուրջ, պետք է լինի սուբստանտիվ, այլ ոչ թե իմիտացիոն»,- հայտարարել է Ջեյհուն Բայրամովը։

Սերգեյ Լավրովը համաձայնվել է, որ անհրաժեշտ է ղեկավարվել այն որոշումներով, որոնք ընդունել է միջազգային հանրությունը։ «Ներառյալ նաեւ ՄԱԿ ԱԽ բանաձեւերը, որոնք հետապնդում էին պատերազմը դադարեցնելու անհապաղ խնդիր, եւ հետագա փուլերում մշակված խաղաղ կարգավորման չափորոշիչները։ Այդ շրջանակները մշակվել են ԵԱՀԿ շրջանակում, որտեղ ստեղծվել է Մինսկի խումբը, որի համանախագահներն են հիմա Ռուսաստանը, ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան։ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գծով կողմերի՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հետ միասին մշակվել է մոտեցումերի մանրամասների տարբեր աստիճանով փաստաթղթերի մի ամբողջ զանգված, բայց մեկ նպատակով՝ խնդիրը կարգավորել այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են ՄԱԿ կանոնադրության եւ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի մեջ։ Կան մի ամբողջ շարք փաստաթղթեր, որոնց տակ դրված են Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ու ԱԳ նախարարների ստորագրությունները՝ համանախագահների հետ միասին, որտեղ թեկուզ ամենաընդհանուր գծերով, բայց ամրագրված է կարգավորմանը համալիր մոտեցում, որը պետք է արդյունքում տանի խնդրի վերջնական լուծման»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։

Նրա խոսքով՝ մշակվել է բավականին լուրջ բազա եւ տխուր կլիներ կորցնել։ «Ցավոք, մենք տեսել ենք այդպիսի փորձեր, ներառյալ բանակցողների կազմի փոփոխության փորձեր, ինչն անընդունելի է, եւ մենք այդ մասին հայտարարել ենք։ Բայց ավելի ինտենսիվ բանակցություններն, իհարկե, չէին խանգարի»,- նշել է Լավրովը։

Նրա խոսքով՝ համանախագահները նախատեսել են հաջորդ ամիս այցելել Բաքու եւ Երեւան։ Նախատեսված է շփում կազմակերպել նաեւ նախարարների միջեւ։ Սակայն ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է կարգավորել իրավիճակը, բացառել միջադեպերը ոչ միայն Ղարաբաղի շրջանում եւ շփման շրջաններում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի շրջանում։ «Մենք մեծ հույս ունենք, որ այն, ինչ տեղի ունեցավ հուլիսին, այլեւս չի կրկնվի եւ մյուս շահագրգիռ երկրների, Ադրբեջանի եւ Հայաստանի բարեկամների հետ միասին ամեն կերպ կնպաստենք կարգավորմանը»,- ամփոփել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։