«Ո՞վա էդ որոշումը կայացրել». Գագիկ Ծառուկյանը զարմացավ, որ ուսման վարձերը բարձրացել են
Եթե գույքահարկը բարձրացնում են 10 անգամ, աշխատավարձն էլ 5 անգամ պետք է բարձրացնեն: Այս մասին այսօր` օգոստոսի 25-ին, ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
«Աշխարհում նայեք, որտե՞ղ է գույքահարկը ավելանում, ոչ մի տեղ: Եթե մարդը նույն թոշակն է ստանում, դու գույքահարկը բարձրացրիր 10 անգամ, հա հիմա չէ, 2021 թվականի հունվարին, բայց որտեղից վճարի: Պետք է աշխատավարձը բարձրանա 5 անգամ, նոր գույքահարկը 10 անգամ ավելանա, դա հասարակ տրամաբանություն է: Այսօր մենք ունենք 1 700 000 վարկառու, ընտանիքից 2-3 հոգի վարկի տակ են, ու նրանք գոյատեւում են, պայքարում են, որ դուրսը չմնան, անտուն, անգործ չմնան»,-ասաց նա:
Ուսանողներից մեկի հնչեցրած այն մտահոգությանը, որ այս տարի ուսման վարձավճարը բարձրացրել են, Գագիկ Ծառուկյանը վրդովվեց եւ ասաց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը սեպտեմբերին այդ հարցը կբարձրացնի ԱԺ-ում. «Մարդիկ 6 ամիս չեն աշխատել, ո՞նց կարելիա նման բան անել, ո՞վա էդ որոշումը կայացրել, ինքը էդ իրավիճակին տիրապետո՞ւմ է, որ մարդիկ չեն կարողանում գոյատեւեն, մի բան էլ բարձրացնում են վարձը»


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը