Կորոնավիրուսի պատճառով ՀՀ տնտեսության մեջ ճգնաժամային դրսեւորումներ են առկա. 5,7 տոկոս տնտեսական անկում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում նոր կորոնավիրուսի հետեւանքով Հայաստանի տնտեսության մեջ ճգնաժամային դրսեւորումներ են առկա:
Եվ, ահա, համաձայն 2020 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) նախնական տվյալների` հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է տնտեսական անկում 5.7%-ով` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 7.1 % աճի դիմաց:
Ընդ որում, այդ անկումը պայմանավորված է եղել շինարարության ծավալների անկմամբ` 1.5 տոկոս, ծառայությունների անկմամբ` 1.4 տոկոս, առեւտրի ծավալների նվազմամբ` 1.4 տոկոս, եւ արդյունաբերության անկմամբ 0.3 տոկոսային կետով:
Իսկ ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, ապա այն հակազդել է տնտեսական անկմանը 0.1 տոկոսային կետով: 2020 թվականի առաջին կիսամյակի կտրվածքով արձանագրվել է տնտեսական ակտիվության մակարդակի անկում 4.7 %-ով:
Համեմատության համար նշենք, որ 2019-ի առաջին կիսամյակում գրանցվել էր աճ 6.6 %-ով: Առաջին կիսամյակի բացասական ՏԱՑ-ը պայմանավորված է առեւտրի, ծառայությունների եւ շինարարության ոլորտների անկմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Լուրեր Հայաստանից - NEWS.am
Տպել


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով