Արսեն Թորոսյանը փախուստի դեպքում հայտնաբերվելու և վերադարձվելու է Հայաստան․ Արթուր Ղազինյան
Արսեն Թորոսյանն ապաակտիվացրել է իր ֆեյսբուքյան պաշտոնական էջը՝ ենթադրաբար նոր կորոնավիրուսի վերաբերյալ իր կողմից տրամադրված ապատեղեկատվության հետքերը վերացնելու նպատակով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։
«Այդ էջում առկա տեղեկատվության մի մեծ բաժին հիմք է դարձել իմ կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման համար, իսկ քրեական գործի հարուցման պարագայում Արսեն Թորոսյանը անխուսափելիորեն ներգրավվելու է որպես մեղադրյալ՝ մարդու կյանքի և առողջության համար կենսական վտանգ ներկայացնող տեղեկությունները թաքցնելու կամ աղավաղելու համար, ինչը հանգեցրել է մահ կամ ծանր հետևանքներ:
Թորոսյանը պետք է գիտակցի, որ ոչ մի դեսպանատուն կամ միջազգային կազմակերպություն նրան չի փրկելու քրեական պատասխանատվությունից իսկ փախուստի դեպքում անխուսափելիորեն հայտնաբերվելու և վերադարձվելու է Հայաստան»,- գրել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով