Արթուր Դավթյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձնման գործընթացի վերաբերյալ հանձնարարություններ է տվել
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց հարուցելու հիմքերի ուսումնասիրության իրականացումը, ըստ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի, վերապահված է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ ի դեմս նոր ձևավորման փուլում գտնվող համապատասխան ստորաբաժանման: Նշված գործառույթը նախատեսում է նաև ապօրինի ծագում ունեցող գույքի առկայության, դրա ծավալների և շահագրգիռ անձանց շրջանակի վերաբերյալ տվյալների ձեռքբերումը:
Հիշեցնենք, որ օրենքի հիշյալ դրույթները ուժի մեջ են մտնում ՀՀ գլխավոր դատախազության պատասխանատու ստորաբաժանման առաջին կազմի առնվազն երեք դատախազի նշանակման օրվանից: Ներկայումս ընթացող ուսումնառության պրոցեսի ավարտման արդյունքում՝ սեպտեմբեր ամսից, նախատեսվում է ստորաբաժամման ձևավորումը։
Դատախազության լրատվության ծառայությունից հայտնում են, որ սոցիալական արդարության վերահաստատման և կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացն առանց ձգձգումների մեկնարկելուն և իրականացնելուն ուղղված մի շարք հանձնարարականեր է տվել ՀՀ դատախազության բոլոր ստորաբաժանումներին և դատախազներին:
Գլխավոր դատախազը հանձնարարել է սեպտեմբերի առաջին օրերին ներկայացնել 2020թ. ընթացքում վարույթում քննված (ավարտված) կամ քննվող այն քրեական գործերի մասին տվյալները, որոնցով առկա են «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքով սահմանված հայց հարուցելու հիմքեր:
Բացի այդ, ըստ ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարականի՝ երկրորդ փուլով դատախազները, համագործակցելով ՀՀ ոստիկանության, հետաքննության և նախաքննության մարմինների, ՀՀ դատական դեպարտամենտի հետ, պետք է մինչև 2020թ. հոկտեմբերի կեսը ներկայացնեն վերոնշյալ տվյալները պարունակող այն քրեական գործերի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք վարույթում քննվել են 2010-2019թթ. ընթացքում:
Հանձնարարվել է նաև՝ սկսած այն պահից, երբ ձևավորված կհամարվի ՀՀ դատախազության՝ ապօրինի ծագուն ունեցող գույքի բռնագանձման գործառույթներով օժտված ստորաբաժանումը, շարունակաբար տասնօրյա ժամկետում վերջինիս փոխանցել ընթացիկ վարույթում քննվող այն քրեական գործերի տվյալները, որոնցով քննությամբ ի հայտ կբերվեն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ուսումնասիրություն սկսելու վերը նշված հիմքերը:


















































ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջան - 02.07.2026
Վենեսուելայի երկինքը կարմրել է երկրաշարժից հետո (տեսանյութ)
Մեռելոց օրերը կամրագրվեն օրենքով սահմանված տոների և հիշատակի օրերի ցանկում, իսկ ոչ աշխատանքային լինե...
Առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը՝ նոր կանոններ, նոր մարտահրավերներ
Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով և Դարդանելով տարանցման արժեքը
Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին․ բազմաթիվ զոհեր, վիրավորներ և անհետ կորածներ կան
Հարավային Աֆրիկայում բողոքի ցույցեր են միգրանտների դեմ
Փողաբաժանությունը ինքնաբուխ չի․ դա համակարգված, վերևից ներքև իջնող մեխանիզմ է
Կասեցվել է «Օքսիջեն»-ի հացի թխման արտադրամասի գործունեությունը
ՆԳՆ քրեական ոստիկանները վնասազերծել են խոշոր չափերի համակարգչային հափշտակություններ իրականացնող խմբի