«Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը պայթյունից որոշ ժամանակ հետո մասամբ փլվեց
Արդեն որերորդ անգամ չստացվեց «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի ամբողջական պայթեցումը:
Նշենք, որ առաջին անգամ շենքը պայթեցնելու փորձ արվել է հուլիսի 8-ին, ապա նման փորձերը կրկնվել են հուլիսի 24-ին, ապա նաեւ հուլիսի 28-ին: Երեք պայթեցումների արդյունքում շենքի արտաքին մի հատված էր միայն փլվել:
Այսօր օգոստոսի 24-ին պայթեցումից հետո շենքը կանգուն մնացա, սակայն պայթյունից որոշ ժամանակ անց մասնակի փլուզվեց, սակայն ոչ ամբողջությամբ:
Այդ շենքի տեղում նախատեսվում է կառուցել 17-հարկանի բազմաֆունկցիոնալ շենք։
Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 19-ին Երեւան քաղաքի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ սառնարանային շինությունում բռնկված հրդեհի հետեւանքով վնասվել էր 1000 տոննայից ավելի սննդամթերք:
Նշենք, որ «Ձյունիկ սառնարանը» գրավադրված է եղել մեկ այլ ընկերության վարկային պարտավորության ապահովման համար։ Ընկերությունը ճանաչվել է սնանկ, սնանկության գործընթացում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը ձեռք է բերել «Սքայ բիլդինգ» ընկերությունը: Հենց այդ ընկերությունն էլ դիմել էր Երեւանի քաղաքապետարան՝ պայթեցման եղանակով շենքը քանդելու թույլտվություն ստանալու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով