Մեկնարկել է Ամուլսարի պահապանների ավտոերթը դեպի Երևան (տեսանյութ)
Մեկնարկել է ջերմուկցիների և հարակից համայքների բնակչների ավտոերթը դեպի Երևան, որը տեղի է ունենում՝ ի պաշտպանություն Ամուլսարի:
Ըստ ակցիայի նախաձեռնողների՝ ժողովրդավարական երկրներում այսքանը բավարար է, որպեսզի ժողովրդավար կառավարությունը հասկանա, որ սկիզբ են դնում խաղաղ անհնազանդությունների մի մեծ շղթայի և նրանց խոսքով՝ժամանակն է, որ կառավարությունը ցուցաբերի քաղաքական կամք և վերջակետ դնի Ամուլսարի հոշոտման ծրագրին։
Նրանք պահանջում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարի բոլոր տված խոստումները՝ հոգուտ Ամուլսարի:
«Այլևս ծիծաղելի է, որ հեղափոխություն ապրած երկրի կենտրոնում մարդիկ իրենց ոտնահարված իրավունքների, շրջակա միջավայրի և տնտեսական անկախության պահպանման համար, ստիպված են օր ու գիշեր լինել դրսում և ֆիզիկապես պատնեշ հանդիսանալ այդ սպառնալիքին»,- ասված է ավտոերթ իրականացնողների ուղերձում:
Նշենք, որ Երևանում ավտորթին կմիանան նաև Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ արտահայտվող քաղաքացիները և միասին կիրականացնեն քայլերթ։
Մանրամասները՝ տեսանյութում


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը