Ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. Փոլ Գոբլ (տեսանյութ)
Ես հավատացած եմ, որ ադրբեջանական ոչ մի կառավարություն չի կարող զիջել Ղարաբաղը, եթե փոխարենը ոչինչ չստանա. լա՞վ, թե՞ վատ, սա է Գոբլի պլանը: Այս մասին ArmNews ՀԸ եթերում հայտարարել է ԼՂ հակամարտության կարգավորման «Գոբլի» պլանի հեղինակ Փոլ Գոբլը՝ անդրադառնալով իր՝ 1992 թ. հունվարին ներկայացրած ծրագրին:
Ըստ այդ ծրագրի՝ Հայաստանը պետք է զիջեր Զանգեզուրի միջանցքը՝ Ադրբեջանին հնարավորություն տալով Նախիջևան մուտք ունենալ՝ առանց շրջանցելու անհրաժեշտության, փոխարենը Ադրբեջանը պետք է զիջեր ինչ-որ բան, որն իրենն է համարում՝ ստանալու համար այն, ինչ ուզում է:
«Ես ասում էի, որ խաղաղության հասնելու միակ տարբերակն այն է, որ Ադրբեջանին փախարենը տան այն, ինչն ինքն է ուզում, քանի որ եթե Բաքվի կառավարությունը զիջեր Ղարաբաղն ու երկրի արևմտյան շրջանի հատվածները, երկար չէր մնա իշխանության. ոչ մի կառավարություն չի կարող տալ իր տարածքի մեծ հատվածներ և մնալ իշխանության: Պետք է հասկանալ, որ Բաքվի իշխանությունը մի օր պարզապես չի արթնանա ու ասի՝ այո, մենք սխալ էինք, հայերով բնակեցված Ղարաբաղը պետք է Հայաստանի մաս լինի: Դու կարող ես դա ասել, բայց կառավարությունը կամ ղեկավարի պաշտոնը երկար չես պահի»,-ասել է Գոբլը՝ նշելով նաև, թե զարմացել է, որ նախագիծը հայերի շրջանում քննադատվել է:
«Ես զարմացած էի, որ պլանն այդպես անողոքաբար քննադատվեց հայերի կողմից՝ հաշվի առնելով, որ ես այդ պահին միակն էի արտաքին քաղաքականության քաղաքական վերնախավում, որն ասում էր, որ Ղարաբաղը պետք է Հայաստանի մաս կազմի: Եթե ես հայ լինեի, դա կարևոր կհամարեի: Ես նաև զարմացած էի, որ իմ ծրագիրը Բաքվում վեր բարձրացվեց և փառաբանվեց որոշ մարդկանց կողմից՝ որպես Ադրբեջանի ժողովրդին մեծ պարգև»,-ասաց նա՝ նշելով, թե իր կարծիքով՝ ծրագրի տրամաբանությունը սխալ չէր, պարզապես ոչ ամբողջական էր:
Գոբլը կարևորեց, որ իր նախագծի մասին մտածելիս ընդունեն, որ ինքը փորձել է այնպես անել, որ ընդունված փոփոխությունների համար հնարավորինս փոքր գին վճարվի:
Մանրամասները՝ տեսանյութում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը