Հայաստանի հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը մոտ մեկ միլիոն դրամ կկազմի (տեսանյութ)
Հայաստանում ստեղծվող հակակոռուպցիոն դատարանի դատավորի աշխատավարձը կկազմի մոտ մեկ միլիոն դրամ: Այս մասին լրագրողների հետ հարցազրույցում ասաց արդարադատության փոխնախարար Սրբուհի Գալյանը:
Ըստ նրա` միջազգային փորձի տեսանկյունից նման մասնագիտացված դատարանների համար սոցիալական երաշխիքների ավելի բարձր աստիճանն ընդունելի սխեմա է: Կարծում եմ, որ նման ուղու համար խոչընդոտներ չկան, ասաց փոխնախարարը:
Պատասխանելով հարցին, թե ի՞նչ կտա այդպիսի դատարանի ստեղծումը հասարակությանը` Գալյանը նշեց, որ այն կբարձրացնի վստահության աստիճանը, կկրճատվի դեպքերի քննման ժամկետները, կմշակվի կոռուպցիոն դեպքերը դիտարկելու միասնական մեթոդաբանություն, կհստակեցվեն պարամետրերը, կբարձրանա արդարադատության որակը: Դատարանի հետ զուգահեռ կստեղծվեն հանձնաժողով, կոմիտե եւ դատախազությունում վարչությունում` վերահսկողության իրենց սեփական գործառույթներով:
Առաջին փուլում երկուսուկես տասնյակ դատավոր է նախատեսվում է, սակայն օրենքը նախատեսում է անհրաժեշտության դեպքում մեծացնել դատարանի կազմը:
Փոխնախարարը նախընտրեց չմեկնաբանել Սահմանադրական եւ վճռաբեկ դատարանները միավորելու հեռանկարը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը