Ինչպես են ձերբակալել «օրենքով գող» Ալոյին (տեսանյութ)
Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող ակտիվ պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ:
Ըստ տեղեկությունների, մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը ստանալու նպատակով մայիսին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, այսպես կոչված՝ «օրենքով գող»-ի: Վերջինս հրահանգել է իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, տվյալ քրեակատարողական հիմնարկի, այսպես կոչված «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը: Վերջինս էլ, օգտվելով տվյալ ՔԿՀ-ում իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, ձեռնամուխ է եղել «օրենքով գողի՚» հրահանգի կատարմանը, ներգրավելով իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներին և այդ նպատակով ձեռնարկելով գործուն միջոցներ: Դեպքի առթիվ ՔՈ գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է Քննչական կոմիտե: Գլխավոր դատախազության և Քննչական կոմիտեի ծառայողների հետ համագործակցությամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում ձեռք են բերվել գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք տվյալներ: Կատարվել են խուզարկություններ, առգրավվել են քրեական գործի համար նշանակություն ունեցող առարկաներ։ Այսպես կոչված «օրենքով գողն» ու նրա ղեկավարած խմբավորման մասնակիցը ձերբակալվել են:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը