Երկու երեխա գրկած վազում էի, սարսափելի վիճակ էր. Վարդաշենի հանրակացարանի բնակիչներն գիշերը դրսում են անցկացրել (տեսանյութ)
Վարդաշենի հանրակացարանի բնակիչները երեկ գիշեր տեղի ունեցած երկրաշարժից հետո մինչեւ լույս դրսում են անցկացրել: Երկրաշարժից քարեր ենթափվել եւ բնակիչները վախեցել են, որ 4-րդ կարգի վթարային շենք, որում ապրում են, կփլվի:
«Ահավոր վիճակ էր, ահավոր ցնցումներ, մեկը 3 երեխա գրկած դուրս է վազում, 2 երեխա ես էի գրկել, վազում, մի խոսքով` մի ահավոր, սարսափելի վիճակ: Մեր շենքը 4-րդ կարգի վթարային շենք է, նաեւ սողանքային գոտու վրա է, այսինքն սողում է շենքը ու մեր հարցը պետք է քաղաքապետարանը լուծի: Այս երկրաշարժից հետո շենքի վիճակը շատ է վատացել»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի լիազորը:
Շենքի մեկ այլ բնակիչ էլ պատմեց, որ բնակարաններից մեկը մինչեւ երեկ վերանորոգել են, որ ընտանիքով վերադառնան ապրելու, սակայն երկրաշարժից հետո փակել են դուռը եւ փոխել իրենց այդ որոշումը:
«Էստեղ ով կա ուզում է շենքից դուրս գա, ասում են` գնանք դոմիկում ապրենք, մինչեւ հարցը լուծվի: 2015 թվից քաղաքապետի որոշումով պետք է վերանորոգվեր շենքը, բայց 15 թվից առ այսօր ոչ մի բան չի արվել շենքի համար»,- ասաց նա:
Բնակչի խոսքով` շենքի բնակիչներով որոշել են մասնակցել հեղափոխությանը, որ գոնե իրենց շենքի հարցն էլ լուծվի, բայց կրկին ձեռնունայն են մնացել:
«Բայց արդեն մի տարի է պայքարում ենք, ցույցեր ենք անում, քաղաքապետարան ենք գնում, Կառավարություն ենք գնում, բայց ոչ մի արձագանք չկա: Խնդրում ենք պարոն քաղաքապետին եւ Փաշինյանին, մի անտեսեք մեզ»,- հավելեց նա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը