Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս Կառլսենը Ռուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտը Նորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել «Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետ ՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունը Ստեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն Գրիգորյանը Հայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ) Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտել Բայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվել Պատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. Զելենսկի Ջոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդ Սլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերը

Total Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը ԲայդենինՔննարկվել են կառուցապատման ծրագրերի իրականացման ընթացքում ջրային ենթակառուցվածքներին առնչվող խնդիրները3.6 միլիոն դրամ տուգանք և հաղորդում հանցագործության մասինԴոնբասի հարցը միայն տարածքային կամ քառակուսի կիլոմետրերի խնդիր չէՌուսաստանը հայտարարել է Կալինինգրադում լեհական լրտեսական ցանց բացահայտելու մասինՀամայնքային հողերը վերադարձնում ենք երևանցիներին․ Տիգրան Ավինյան13-ամյա աղջիկը ընկել է դպրոցի պատուհանիցՀայաստանն սերտորեն համագործակցում է Եվրոպական միության հետ՝ հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարի ուղղությամբՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Ժնևում մեկնարկած Համաշխարհային ներդրումային համաժողովինՀայկ Մարտիրոսյանը կմասնակցի Total Chess World Championship Tour-ի փորձնական մրցաշարինՀայաստանն ու Իրանը քննարկել են տարբեր ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման ընթացքըՀայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Արթուր Նազարյանն ամփոփել է պաշտոնավարման առաջին 100 օրըՌուսական պատվիրակությունն իր գրաված տարածքների չափերը ներկայացնում է իրականում եղածից ավելի մեծՍա ֆարս է և հանրային ուշադրություն գրավելու փորձՀայաստանում ԱՄՆ դեսպանությունն այսօր փակ է լինելուՎթարային ջրանջատում Երևանի և երկու մարզի մի շարք հասցեներումՎաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են վնասվածք պատճառած աղջկանՆերկայացուցիչների պալատն արգելափակել է Փիթ Հեգսեթին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունըԱմանորյա տոները Հայաստանում անցկացնելու համար ամրագրումներն աճել են երկու անգամՍարդարապատ ֆուտբոլային ակումբը պաշտոնապես ներկայացրել է իր նոր խաղային մարզաշապիկները (տեսանյութ)ԱՄՆ ռազմաօդային ուժերի ավելի քան 12 ինքնաթիռ լքել է Մեծ Բրիտանիայի RAF Mildenhall ավիաբազաՔանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբՕրելյեն Չուամենին կարող է բաց թողնել ազգային ընտրանու առաջիկա հանդիպումներըՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԱՄՆ զինծառայողը կասկածվում է Ռուսաստանի օգտին լրտեսություն կատարելու մեջԱնչափահասին ուղեվարձը չվճարելու պատճառաբանությամբ ավտոբուսից իջեցնելու դեպքի հանգամանքները կուսումնասիրվեն. Երևանի ավտոբուսՀութիներն օտարերկրյա ընկերություններին կոչ են արել Սաուդյան Արաբիայից դուրս բերել ներդրումներըԱռանց տեղումների եղանակՎարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային քննարկմանը (տեսանյութ)Իսրայելում առաջարկում են չեղարկել Նեթանյահուի օրոք ընդունված օրենքները3․600 բնակիչ ու ընդամենը մեկ միկրոավտոբուսՈստիկաններն ու պարեկները թմրամիջոց իրացնելու կասկածանքով ձերբակալել են Էջմիածնի երկու բնակչիՎարչապետը ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը (տեսանյութ)Ադրբեջանական SOCAR-ը 120 միլիոն դոլար կներդնի Թուրքիայում գտնվող STAR նավթավերամշակման գործարանումՎթարային ջրանջատում Վայք քաղաքում
Հայաստան

Դատախազները «Սասնա ծռերի» համար պահանջում են 8 տարի 6 ամսից մինչեւ ցմահ ազատազրկում

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մեսրոպ Մակյանի, այսօր՝ օգոստոսի 12-ին, հրապարակվեց «Սասնա ծռերի» գործով մեղադրող դատախազների մեղադրական ճառը։

Գործով դատախազները դատարանին միջնորդեցին «Սասնա ծռերի» անդամներին ազատազրկել՝ 8 տարի 6 ամսից մինչեւ ցմահ։

Գործով դատախազները հերթականությամբ ներկայացրին գործով ամբաստանյալներին ազատազրկելու չափորոշիչները.

«Սույն գործով ամբաստանյալների կատարած հանցավոր արարքների հանրային վտանգավորությունը չափազանց բարձր է։ Ամբաստանյալների նկատմամբ պատիժ նշանակելիս պետք է հաշվի առնել վերագրվող արարքների հանրային վտանգավորության աստիճանն ու բնույթը, հանցագործությունների կատարման եղանակը, հանցավոր մտադրության եւ իրականացման աստիճանը։

Արայիկ Խանդոյանի նկատմամբ ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցնել Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով նախատեսված անձի մահվան հիմքով։

Ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ՝ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով։ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում 3 տարի ժամկետով։ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ ազատազրկում 2 տարի ժամկետով։ ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով ամբաստանյալ Էդվարդ Գրիգորյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի 6 ամիս ժամկետով։

Ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով։ Նրա նկատմամբ ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում 3 տարի ժամկետով։ ՀՀ ՔՕ 66-րդ հոդվածի կիրառմամբ նշանակված պատիժները մասնակիորեն գումարելով ամբաստանյալ Արեգ Կյուրեղյանի նկատմամբ վերջնական ազատազրկում նշանակել 8 տարի 6 ամիս ժամկետով։

Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով։ Նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ազատազրկում 3 տարի ժամկետով։ Գագիկ Եղիազարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 8 տարի 6 ամիս ժամկետով։

Ամբաստանյալ Սեդրակ Նազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նրա նկատմամբ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկում՝ 3 տարի ժամկետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։ Սեդրակ Նազարյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 9 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 3 տարի ժամկետով, 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի 9 ամիս ժամկետով։

Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 8 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկում 3 տարի ժամկետով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում 2 տարի ժամկետով։ Վարուժան Ավետիսյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 8 տարի 9 ամիս ժամկետով։

Ամբաստանյալ Պավել Մանուկյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նրա նկատմամբ ՔՕ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել՝ ազատազրկում 8 տարի ժամկետով, 38-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում 8 տարի ժամկետով, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 6 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկում՝ 3 տարի ժամկետով եւ 185-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով ազատազրկում՝ 2 տարի ժամկետով։ Պավել Մանուկյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 9 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Արմեն Բիլյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով։ Նրա նկատմամբ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 4 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկում 3 տարի ժամկետով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով ազատազրկում՝ 20 տարի ժամկետով։ Արմեն Բիլյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել 21 տարի ժամկետով։

Ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանին մեղավոր ճանաչել ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 3-րդ մասով, 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով։ Նրա նկատմամբ 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով որպես պատիժ նշանակել ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 238-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին ու 2-րդ կետերով ազատազրկում՝ 8 տարի ժամկետով, 235-րդ հոդվածի 3-րդ մասով ազատազրկում 3 տարի ժամկետով եւ եւ 104-րդ հոդվածի 2-րդ մասի՝ 2-րդ, 3-րդ ու 11-րդ կետերով՝ ցմահ ազատազրկում։ Սմբատ Բարսեղյանի նկատմամբ վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկում»։