Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքին Ռուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին չենք հարվածել. Զելենսկի Տոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրությունների Թրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. Axios Մարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. Նեթանյահու Անկարա այցելելը միշտ հաճելի է. Կիրիակոս Միցոտակիս Հայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող ականազերծման մեքենա Ուկրաինական ԱԹՍ-ները խոցել են Թաթարստանի նավթաքիմիական համալիրները Իսրայելը հատել է կարմիր գիծը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը․ Ynet Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու ծրագրին. Axios Հրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը Բնակչության անվտանգության ամրապնդում. մարզերում անցկացվել են ուսումնավարժություններ և իրազեկման դասընթացներ

Մարկ Ռյուտեն խորհուրդ է տվել Կրեմլի առաջնորդին չսադրել դաշինքինՌուսաստանում չի մնացել որևէ խոշոր նավթավերամշակման գործարան, որին չենք հարվածել. ԶելենսկիՏոկաևը հնարավորություն է ստանում 2029 թվականից հետո ևս մասնակցել ընտրություններիԹրամփի վարչակազմը վերացնում է OpenAI-ի GPT-5.6-ի նկատմամբ սահմանափակումները. AxiosՄարդկության համար ամենամեծ վտանգը արմատական իսլամական ռեժիմի և միջուկային զենքի միությունն է. ՆեթանյահուԱնկարա այցելելը միշտ հաճելի է. Կիրիակոս ՄիցոտակիսՀայաստանը ԵՄ-ից նվեր է ստացել մոտ 20 տոննա կշռող ականազերծման մեքենաՈւկրաինական ԱԹՍ-ները խոցել են Թաթարստանի նավթաքիմիական համալիրներըԻսրայելը հատել է կարմիր գիծը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը․ YnetԹրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու ծրագրին. AxiosՀրդեհ ռեստորանային համալիրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումըԲնակչության անվտանգության ամրապնդում. մարզերում անցկացվել են ուսումնավարժություններ և իրազեկման դասընթացներԻրազեկում․ ինչպես դիմել վարորդական իրավունքի վերականգնման համարՇնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարարՊարեկային ծառայողները թմրամիջոց պահելու և օգտագործելու մի շարք դեպքեր են բացահայտելԴատարանի դահլիճում 18 անձի կողմից կատարված խուլիգանության վերաբերյալ քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿԹարմացվել է ՊԵԿ ներկայացված երկակի կամ ռազմական նշանակության չհանդիսացող ապրանքների ցանկըԻրանի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ-ին մեղադրել է հուշագրի «լուրջ խախտումների» համարԲացահայտվել է վառելիքի ոլորտում առանձնապես խոշոր չափերի հարկեր թաքցնելու դեպքԱյս նախագծի իրականացման հետևանքով որևէ մարտահրավեր կամ որևէ սպառնալիք Իրանի համար չի ստեղծվիԴատախազությունը պահանջում է Սևանում «Մուլտի գրուպ»-ի ապօրինի տներն ու շենք-շինությունները վերադարձնել ՀայաստանինՄանկավարժական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվել է բուհի զարգացման ռազմավարական ծրագիրըՀՀ վարչապետի հովանու ներքո օգոստոսի 29-30-ը կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը«Ուժեղ Հայաստան»-ի վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպքի նախաքննությունն ավարտվել էԱՄՆ-ի հարվածներն Իրանին «բացարձակապես անհրաժեշտ էին»․ Մարկ ՌյուտեԳազայում ավելի քան 1500 հիվանդ է մահացել՝ բուժման հասանելիության սահմանափակումների պատճառովՔաջարան-Ագարակ հատվածում կամուրջների հեծանները մոնտաժվում են կախովի հեծանատեղադրիչ կայանքի միջոցով․ մեթոդը ՀՀ-ում կիրառվում է առաջին անգամՀԷՑ-ի 400 մլն դոլարի ֆինանսական պարտավորություններից վաղաժամկետ մարվել է շուրջ 50 մլն դոլարին համարժեք վարկ. ՊետրոսյանՀանցավոր խմբի կողմից 465 մլն դրամի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՆախօրեին այգի տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել. Կենդանաբանական այգիԱրգենտինայի հավաքականը մեծ դժվարությամբ հաղթահարեց Եգիպտոսի արգելքըՎարշավան գաղտնազերծել է 2022 թվականից Ուկրաինա ուղարկված սպառազինության ծավալներըԱբովյանին կվերադարձվի զբոսայգու հողատարածքՀՀ ԱԳ փոխնախարարը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի ԱԳՆ պետքարտուղարի հետՀայաստանի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները մեծ մասամբ լուծված են. մոտ ենք խաղաղության համաձայնագրի ստորագրմանը. ՅըլմազԳագիկ Ծառուկյանին առնչվող քրեական վարույթի շրջանակներում ևս մեկ անձ կալանավորվել է, մեկ անձ էլ ձերբակալվել էՆիդեռլանդներն Ուկրաինայի հետ համատեղ անօդաչու թռչող սարքեր կարտադենՏեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ է քննարկվելՍևանա լճի տարբեր հատվածներից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 1001 հատ խեցգետնորսիչ, 161 հատ ձկնորսական ցանցԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց․ թիրախում եղել են ռազմական օբյեկտներըԴիլիջանում գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը ժամանակավորապես դադարեցվել էՍԴ-ն հրապարակել է ընտրությունների արդյունքների վիճարկման վերաբերյալ ամբողջական որոշումըՀայաստանի ազգային արխիվի տնօրենն ու ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանը քննարկել են արխիվային համագործակցության հնարավորություններըԱՄՆ-ն, Ճապոնիան և Կորեայի Հանրապետությունը ստորագրել են եռակողմ հուշագիր՝ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորների տեղակայման վերաբերյալԹրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն պետք է իր վերահսկողության տակ վերցնի ԳրենլանդիանԿարկուտը լուրջ վնասներ է հասցրել Շիրակի մարզի բնակավայրերին․ գյուղացիները օգնություն են ակնկալում պետությունիցԳագիկ Ծառուկյանը կալանավորվել էԹրամփը Էրդողանին խոստացել է չեղարկել պատժամիջոցները եւ քննարկել F-35 կործանիչների մատակարարումըԿարճատեւ հորդառատ կարկտաբեր անձրեւԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում
Հայաստան

Մինչև աշուն գործազուրկների թիվը 80 000-ով կավելանա․ Գագիկ Մակարյան

Եթե որոշ սահմանափակումներ հանվելու են, այսինքն՝ դրանք չեն առաջացնելու տեղաշարժի վրա լրացուցիչ խոչընդոտներ կամ արտադրական պրոցեսների խոչընդոտներ, ապա էականորեն չի ազդի, բայց եթե կմնան ինչ-որ պահանջներ, որոնք այդ առումներով կգործեն, բնականաբար որոշակիորեն կխանգարեն։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի գործատուների միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ևս մեկ ամսով արտակարգ դրության ժամկետի երկարացումը ի՞նչ ազդեցություն կունենա տնտեսության վրա։

«Հաշվի առեք, որ արտակարգ դրությանը զուգահեռ նաև կարանտինի տրամաբանությունն է աշխատում, թե ինչ հեռավորության վրա պետք է գտնվեն բանվորները, մի տարածքում քանի հոգի պիտի լինեն և այլն։ Այսօր ձեռնարկություններին ավելի շատ այդ կարգի խնդիրներ են խանգարում»,- ասաց նա։

Զանգվածային տարատեսակ միջոցառումների արգելքի պատճառով, ըստ տնտեսագետի, հրուշակեղենի գործարանները վատ վիճակում են հայտնվել, որովհետև ներքին շուկայում դրա սպառումը նվազել է, իսկ արտահանումը քիչ ծավալներ է կազմում։

«Մի մասն արդեն դադարեցրել է հրուշակեղենի արտադրությունը, մի մասն էլ շարունակելու է փակվել կամ դադարեցնել սեպտեմբեր ամսից։ Սա մի ոլորտ է, որը տուժում է հենց այս ռեժիմների պատճառով»,- նշեց տնտեսագետը։

Գագիկ Մակարյանը նշում է, որ զբաղվածության տեսանկյունից հրուշակեղենի ձեռնարկությունները որոշիչ դեր ունեին, որովհետև միջինում դրանք ունեն 400-ից 600 աշխատող։

«Խոշոր ձեռնարկությունները կրկնակի իմաստով են կարևոր, որովհետև մեծ թվով աշխատողներ ունեն, մյուս կողմից էլ իրենք իրենց հետ աշխատեցնում են հարյուրավոր փոքր ու միջին ձեռնարկությունների։ Հետևաբար, նման ընկերություների աշխատանքի դադարելը կնշանակի նաև վտանգի տակ դնել փոքր ու միջին ձեռնարկություններին»,- ընդգծեց նա, ապա շարունակեց․

«Եթե նման որոշումներ են կայացնում, պետք է սեղանի վրա դրվի նաև տնտեսական համապատասխան ռիսկերի փաթեթը, թե ամեն մի երկարաձգելը ի՞նչ է նշանակում։ Այս տեսանկյունից, եթե այդ հակակշիռները ճիշտ լինեին՝ հնարավոր էր, որ Կառավարությունը ավելի զգուշավոր լինի իր որոշումներում, բայց քանի որ նման արգումենտացիաներ առանձնապես չկան, իմ կարծիքով՝ էսպես արագ որոշում է, ելնելով զուտ առողջապահական խնդիրներից»,- ասաց նա, հավելելով, որ Կառավարությունը նախընտրում է առաջնահերթ լուծել առողջապահական խնդիրները, հետո անդրադառնալ տնտեսությանը։

«Բայց դա կարող է բավականին վտանգավոր լինել, նայած, թե կորոնավիրուսը ինչքան կշարունակվի, նայած, թե մեկ ամսից հետո արտակարգ դրությունը կշարունկե՞նք, թե՞ ոչ։ Շատ հավանական է, որ աշնանը վերսկսի կորոնավիրուսի նոր ալիք։ Այսօր այդ գործիքակազմը չենք տեսնում, որ Կառավարությունը գոնե ասի՝ գիտեք, ես այս գործիքակազմը նախապատրաստում եմ, որ ենթադրենք՝ պիտի կիրառեմ այս կամ այն ժամանակ։ Այսինքն՝ կա անորոշություն, թե հետո տնտեսության ճյուղերին ինչպիսի աջակցություն է տրամադրվելու»,- ասաց Գագիկ Մակարյանը։

Տնտեսագետի հաշվարկով, եթե այսպես շարունակվի, ապա 80 000-ով գործազուրկների թիվը մինչև աշուն կավելանա, որովհետև ձեռնարկություններին մի քանի ամիս է պետք, որպեսզի նախկին արտադրողականությունը վերականգնեն, բացի այդ չի բացառվում, որ մի մասն էլ փակվեն։

«Մենք ունենք ճյուղեր, որոնք ակնհայտորեն տուժել են՝ հանրային սնունդը, հյուրանոցները, տուրիզմը, հրուշակեղենը, շինարարության, կարի ոլորտները, արդյունաբերության այլ ճյուղերը»,- նշեց նա։

Գագիկ Մակարյանը շեշտում է, որ Կառավարությունը տուժած ոլորտների խնդիրներն ավելի լավ հասկանալու և գնահատում անելու համար առաջին հերթին պետք է հանդիպումներ ունենա բիզնես ասոցիացիաների հետ։ Երկրորդը՝ Հայաստանը պետք է փորձի այլ շուկաներից օգտվել։

«Հայաստանը Վրաստանի և Իրանի հետ կարող է շատ լավ ծրագրեր իրականացնել, տեսնելով, թե այդ երկրներոմ ո՞ր ճյուղերն են թուլացել և այդ ճյուղերն իր մոտ ինչ վիճակում են գտնվում, կամ ինքը մտածված այդ ճյուղերը սկսի արագ զարգացնել կամ եթե այդ ճյուղերը ի սկզբանե լավ են մնացել, ինքն առաջարկի իր ծառայությունները այդ ճյուղերում, այսինքն՝ մատակարարի ինչ-որ ապրանքներ։ Իրանը կորոնավիրուսից ամենաշատ տուժած երկրներից է, հաշվի առնելով նաև սանկցիաների խնդիրը, Իրանին կարելի է ձեռք մեռնել, սա միայն Իրանի խնդիրը չէ, Հայաստանն իր համար Իրանը կարող է դարձնել ալտերնատիվ արտահանման պետություն։ Իմ հաշվարկով՝ առնվազն կես միլիարդ դոլարի արտահանում կարելի էր իրականցնել դեպի Իրան տարեկան կտրվածքով, դրանով կախվածությունը Ռուսաստանի, Վերին Լարսի խնդիրներից թուլացնել»,- ասաց նա, հավելեով, որ մասնագետների խումբ կարելի է գործուղել Իրան, որոնք տեղում ուսումնասիրեն և պայմանավորվեն, թե որ ոլորտներում կարող են մատակարարում իրականացնել։

Գագիկ Մակարյանը նշում է, որ տարածաշրջանում Իրանի և Թուրքիայի հետ առևտուրը միակողմանի է, Հայաստանը հիմնականում ներմուծում է, արտահանում չկա։ Չինաստանի հետ գործակցությունը ևս կարևորում է տնտեսագետը, ասում՝ կարող ենք արդյունաբերական կենտրոններ ստեղծել։

«Նույն ձևով սփյուռքի հետ պետք է աշխատել։ Սփյուռքը մեծ պոտենցիալ ունի։ Սփյուռքի գործերով հանձնակատարը պիտի լավ աշխատի։ Չպետք է միայն հրճվենք, թե սփյուռքից քանի հայ վերադարձավ, միայն նրանց վերադարձնելու խնդիրը չի, այլ եթե նրանք վերադառնում են, պետք է իմանանք, թե այդ մարդկանց ինչպե՞ս ենք տիրություն անելու, ի՞նչ ենք տրամադրելու», - նկատեց Հայաստանի գործատուների միության նախագահը։

Մեր հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Կառավարության աշխատանքը համավարակի դեմ պայքարում և ճգնաժամի հետևանքները մեղմելու տեսանկյունից, տնտեսագետն արձագանքում է․

«Նախարարները իրենց նախարարությունների գործունեությունը իրենց գերատեսչությունների առաքելության համապատասխան չեն վարում։ Կամ եթե համապատասխանում են, ապա ոչ լիարժեք։ Օրինակ, նախարարություն կա, որն ունի մի քանի ուղղություն, մի ուղղությունը լավ զարկ են տվել, կամ այդ ուղղությունը դուր է գալիս նախարարին, ինքը այդ թեմային լավ տիրապետում է, այն մնացած ուղղությոուններին ուշադրություն չի դարձնում։ Կարևոր է, որ Կառավարության ներսում գերատեսչություններն աշխատեն լիարժեք։ Երկրորդն այն է, որ գերատեսչությունների միջև համագործակցությունը թույլ է, օրինակ՝ թեմաներ կան, որ մի գերատեսչությամբ չի որոշվելու, օրինակ, երբ մենք խոսում ենք տնտեսական խնդիրներից, սա միայն Էկոնոմիկայի նախարարության խնդիրը չէ, սա նաև Տարածքային կառավարման, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության խնդիրն է»։

Գագիկ Մակարյանը հավելում է, որ Կառավարության ուշադրության ներքո պետք է լինի գործարար միջավայրի բարելավումը։

«Կորոնավիրուսի պատճառով բիզնեսը վերքեր է ստացել, դրանք բուժելու համար պետք է միջավայրը թեթևացնել, նույն ծանրության օրենսդրություն կիրառելը դա բարդություններ է առաջացնում, դրա մեջ մտնում է հարկային, աշխատանքային օրենսդրությունները, թեկուզ ժամանակավորապես պետք է պարզեցվեն, որպեսզի բիզնեսը հեշտ վերականգնվի, որովհետև դա պետության օգուտն է»,- եզրափակեց նա։