Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը կվերացվի
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մասնակի բավարարեց «5-րդ ալիք» ՀԸ սեփականատեր Արմեն Թավադյանի շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացնելու մասին փաստաբանի միջնորդությունը։
Մասնավորապես՝ շարժական և անշարժ գույքի վրա դրված կալանքը վերացվեց, իսկ դրամական միջոցների վրա դրված կալանքը կպահպանվի՝ 1 մլն 512 հազար ՀՀ դրամի չափով։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Արմեն Թավադյանի պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ Թավադյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին։ Մեղադրող և տուժող կողմն այսօրվա դատական նիստին ներկայացրեց իր առարկությունները։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու, 2019 թվականի մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի շենքի առաջին հարկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ջրի պլաստիկե շշով Վարդգես Գասպարին հարվածելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով