Ինչպես է Ալրաղացի Լյովը տեղափոխվել Հայաստան (տեսանյութ)
Օգոստոսի 6-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների ուղեկցությամբ Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան տեղափոխվեց 52-ամյա Լևոն Սարգսյանը։ Նա 2018 թվականի հոկտեմբերի 1-ից ՀՀ իրավապահների կողմից հետախուզվում էր հանցավոր համագործակցություն ստեղծելու կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելու և կազմակերպված խմբի կողմից առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու նպատակով ավազակության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Այս մասին տեղեկացանք ՀՀ ոաստիկանությունից։
Հիշեցնենք, որ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Ռուսաստանում Հայաստանի ոստիկանության ներկայացուցչության և ՌԴ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած լայնածավալ օպերատիվ-որոնողական աշխատանքների արդյունքում Լևոն Սարգսյանը 2019 թվականի նոյեմբերի 21-ին Մոսկվայի մարզի Զելենոգրադ քաղաքում հայտնաբերվել և ձերբակալվել էր։ ՌԴ գլխավոր դատախազությունը բավարարել էր ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը նրան Հայաստան արտահանձնելու վերաբերյալ։ Լևոն Սարգսյանը ներկայացվել է ԱԱԾ քննչական դեպարտամենտ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը