Արմեն Թավադյանի գործով դատական նիստում կրքերը բորբոքվեցին. Զերծ մնացեք օրինական ուժի մեջ մտած ակտերին գնահատական տալուց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Արմեն Թավադյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատարանի որոշումը կհրապարակվի այսօր՝ ժամը 15։55 –ին։
Նշենք, որ միջնորդություն ներկայացրած պաշտպան Հովհաննես Խուդոյանը մանրամասները չհայտնեց, քանի որ միջնորդությունն արդեն տրամադրել էր կողմերին։ Ավելին նա արձանագրեց, որ Թավադյանի իրավունքների խախտումն այլ դատական ակտով արդեն ամրագրված է։
Մեղադրող դատախազ Մարգարյանը առարկեց միջնորդության դեմ՝ նշելով, որ գույքի վրա կալանք դնելու մասին որոշումը եղել է իրավաչափ և խնդրեց դատարանից մերժել այն ։
Դատախազի գնահատմամբ՝ գույքի վրա դրված կալանքի իրավաչափության հարցը քննած դատարանը դուրս է եկել շրջանակներից։ Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ ասաց, որ պատրաստվում է քաղաքացիական հայց ներկայացնել։ Տուժող Գասպարին հայտնեց, որ ծանոթ չէ միջնորդությանը և կարծիք հայտնել չի կարող, բայց կարծում է,որ պնդումները,թե մեղադրյալի՝ լրատվամիջոցի սեփականատեր լինելու համար վերջինիս գույքի վրա կալանք դնելը կոնվենցիայի խախտում է, անհիմն է և ներկայացված միջնորդությունը ենթակա է մերժման։ Պաշտպան Հովհաննես Խուդոյանը հայտնեց, որ ստիպված կլինի գործերի վարույթն առանձնացնելու մասին միջնորդություն ներկայացնել, իսկ ինչ վերաբերում է դատախազի պնդումներին, Խուդոյանն ասաց, որ չկա որևէ հիմնավորում, որ Արմեն Թավադյանը կարող է փչացնել կամ թաքցնել գույքը։ Բացի այդ՝ նա նաև հայտնեց, որ գույքի բռնագանձում չի կարող լինել տվյալ մեղադրանքով, իսկ քաղաքացիական հայցի վերաբերյալ քննարկումները ենթադրությունների մակարդակում են, գույքի վերաբերյալ սահմանափակումներ կիրառելու հիմքեր չկան։ Պաշտպանը հորդորեց նաև դատախազներին՝ զերծ մնալ օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը գնահատել այնպիսի արտահայտություններով, որոնք այլ գործողություններ են ենթադրում, մասնավորապես, եթե դատախազը գտնում է, որ գույքի կալանքի հարցը քննարկելիս դատարանը դուրս է եկել իր լիազորություններից, ապա պետք է հարուցվեր քրեական գործ։ Ավելին՝ վերջինս նշեց, թե դատախազը չի իմանում, թե որ նիստին է գտնվում։
Պաշտպանի հայտարարությունները դուր չեկան մեղադրող դատախազ Մարգարյանին։ Վերջինս հայտնեց, որ հարկ եղած դեպքում այսուհետ կառարկի տեղից։ Տուժողի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն էլ առաջարկեց, որ դատարանը սահմանափակի դատավարության մասնակիցների ելույթների ժամանակը։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը մեղադրվում է «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին ենթադրաբար կաշառելու, 2019 թվականի մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան նստավայրի շենքի առաջին հարկում տեղի ունեցած միջադեպի ժամանակ ջրի պլաստիկե շշով Վարդգես Գասպարին հարվածելու համար։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով