Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել՝ առանց պաշտպանների ներկայության
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, որին պաշտպանները ներկա չեն եղել։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց պաշտպան Սասուն Ռաֆայելյանը։
Պաշտպանը նշեց, որ գրություն էին հասցեագրել վարույթն իրականացնող մարմնին՝ պահանջելով, որ առանց պաշտպանների մասնակցության Ռոբերտ Նազարյանի հետ քննչական կամ դատավարական գործողություններ չիրականացվեն, սակայն դատարանում ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքի քննարկման ժամանակ պարզվել է, որ նրան մեղադրանք առաջադրվելու որոշում է կայացվել ու կալանավորելու միջնորդություն ներկայացվել։
Նկատենք, որ քննիչի նման գործողությունները կանխատեսվում էր դեռ երեկ, երբ չէր ներկայացել ձերբակալելու որոշման դեմ բողոքի քննությանը՝ պատճառաբանելով, թե ծանրաբեռնված է։ Պաշտպաններն այն գնահատել էին ոչ իրավաչափ՝ գտնելով, որ քննիչն այդպիսով փորձում է քողարկել ձերբակալելու որոշման ապօրինությունը:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Ռոբերտ Նազարյանը ձերբակալվել է «ՁորաՀէկ»-ի գործով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու կասկածանքով։
Փաստաբանը ձերբակալությունը գնահատել է ապօրինի ու նշել, որ դրա դեմ բողոք է ներկայացվել՝ պահանջելով վերացնել այն։
Մամուլում շրջանառվող տեղեկատվության համաձայն՝ նախքան ձերբակալությունը նրանից պահանջել են, որ ցուցմունք տալ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դեմ՝ խոստանալով դադարեցնել նրա դեմ քրեական հետապնդումը, սակայն Նազարյանը հրաժարվել է պնդելով, որ իրեն առաջարկող ցուցմունքը իրականությանը չի համապատասխանում եւ ինքը չի կարող ստորագրել դրա տակ:


















































Ռոբերտ Նազարյանը հարցաքննվել է մի քանի անգամ
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով