Աչաջրեցիները գումար են հանգանակում ծննդատան վիրահատարանի համար
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից ստացված հրամանով փակվել է Աչաջրի Առողջության կենտրոնի՝ Աչաջրի ծննդատունը: Պատճառաբանության մեջ նշվում է, որ մանկական մահացության հետ կապված միացվում են ավելի լավ պայմաններ ունեցող ծննդատներին։ Աչաջրի գյուղապետ Կարեն Ղալթախչյանը «Հրապարակին» հայտնել էր, որ երկուշաբթի գյուղից պատվիրակություն է գալու Երևան՝ հանդիպելու նախարարի հետ։ Այսօր հինգշաբթի է, սակայն աչաջուրցիներին դեռ չի հաջողվել հանդիպել Արսեն Թորոսյանի հետ։ «Չի ստացվել, չենք կարացել գալ, գործ ա պատահել»,-«Հրապարակ»-ին ասաց Աչաջրի գյուղապետը։
Նրա խոսքով՝ ծննդատան բուժանձնակազմը 9 հոգի է։
Հիշեցնենք, որ աչաջրեցիներին ասել էին, որ օպտիմալացման պատճառը վիրահատարան չունենալն է։ Գյուղապետն ասաց․«Գյուղացիները փող են ուզում հավաքեն, որ օգնեն, վիրահատարան սարքելու համար»։
Այսինքն՝ նախարարությունը հա՛մ վիրահատարանի գումարը չի տալիս, հա՛մ էլ պատճառաբանում է, որ ծննդատունը վիրահատարան չունի։ Հարցրեցինք գյուղապետին, նա էլ ասաց․«Հա, դիմել ենք, ընտեղ ասել են՝ չենք ուզում»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով