Ռազմական ոստիկանության պետ կնշանակվի գլխավոր դատախազի մտերիմը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին այդ պաշտոնում պաշտոնավարելու համար մնացել է 15 օր: Նա, լինելով ՌՈ պետի գծով տեղակալ, սկսեց կատարել պետի պաշտոնակատարի պարտականությունները փետրվարի 21-ից, երբ աշխատանքից ազատվել էր նախկին պետ Արթուր Բաղդասարյանը: Եվ, ահա, լրանում է օրենքով տրված վեցամսյա ժամկետը, ու արդեն պետք է նշանակվի ՌՈ պետ, որը, կարծես թե, Աղաջանյանը չի լինելու:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռազմական ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու է Զինվորական կենտրոնական դատախազության զինվորական ծառայության դեմ ուղղված հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության բաժնի պետ Գուրգեն Հակոբյանը:
Ուշագրավ է, որ վերջինս հուլիսի 1-ի՝ Դատախազության օրվա առթիվ պարգեւատրվել էր ՀՀ նախագահի կողմից: Եվ հենց այդ ժամանակ եւս լուրեր էին տարածվել, թե նրան պատահական չեն պարգեւատրել: Հենց այդ ժամանակ էլ Հակոբյանին, որը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի մտերիմներից է, դիտարկել էին որպես հավանական թեկնածու, իսկ այժմ արդեն վերջնական որոշում է կայացվել»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Հեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկ...
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Նոր ավտոբուսների ձեռքբերումը ենթադրում է նաև Երևանում առանձնացված գծերի մասով վերջնական լուծումներ
Ամերիկան պատմության մեջ հսկայական քայլ հետ կատարեց
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
Ծաղկունքում կասեցվել է հացաբուլկեղենի արտադրամասի գործունեությունը
800-ամյա Շնադից դղյակը վաճառքի է հանվել ընդամենը 1 եվրոյով