Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքները Կյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր Մեհրաբյանը Ուրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվից Որքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ) Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքները Իտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է Ֆրանսիային Հասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվի Կիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետ Մեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումները Պայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկան Անձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասները

Թուրքիայում Հայաստանի հետ սահմանին շարունակվում են երկաթուղու վերականգնման աշխատանքներըԿյանքից հեռացել է Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր Նորայր ՄեհրաբյանըՈւրբաթ 13․ ինչո՞ւ են մարդիկ վախենում այս ամսաթվիցՈրքա՞ն է տևում թոքաբորբի բուժումը Երևանում շարունակվում է ճանապարհների միջին նորոգումը (տեսանյութ)Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեցին Խաչատրյանի անվան երիտասարդական միջազգային մրցույթի արդյունքներըԻտալիայի հավաքականը Միլանում 3–1 հաշվով հաղթել է ՖրանսիայինՀասցեների միասնական էլեկտրոնային բազա․ ի՞նչ կփոխվիԿիևը փորձում է պարզել տեղի ունեցածի բոլոր հանգամանքները ամերիկյան կողմի հետՄեկնարկել են ԼՂ-ից տեղահանվածների սոցաջակցության հոկտեմբերի վճարումներըՊայթյուն գազալցակայանում․ տուժածներ չկանԱնձի ֆունկցիոնալության գնահատում ստանալու անհրաժեշտ քայլերն ու գործընթացի մանրամասներըԿիպրոսի հավաքականն արդեն ապահովել է երկրորդ տեղըNvidia ընկերության տնօրենը հրաժարական է ներկայացրելՎաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, անհայտ անձը կրակ է բացել մարդկանց վրաՍպիտակի ԲԿ-ն կհամալրվի ժամանակակից ակնաբուժական սարքավորումներովՀաղթենք դիաբետը միասինԽորհուրդ եմ տալիս` թող զբաղվի իր գործերով (տեսանյութ)Բավարիայից Հայաստան. կերտելով համայնքային էներգետիկայի ապագանԱրհեստական բանականության օրեր Հայաստանում Ռոնալդուն Մեթյու Վոնի հետ սկսում է Day 1s նկարահանումներըԻսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հարվածել է Բահրեյնում ամերիկյան ռադիոտեղորոշիչ կայանինMicrosoft-ի ծառայությունները միացման հետ կապված խնդիրներ ունենՀակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է Իտալիայի դեսպանի գլխավորած պատվիրակությանըՈչ սթափ ղեկին մի նստի՛ր (տեսանյութ)Դեպի Սաուդյան Արաբիա չվերթերի կասեցումը երկարաձգվել է Հիշեցում. նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է Տրանսպորտային միջոցների ապակիների լուսաթափանցելիության սահմանված պահանջների խախտումների վերաբերյալ կազմվել է 198 արձանագրություն (տեսանյութ)Այս պահին մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը Էզրի Կոնսան էԱնվտանգության խորհրդի նիստում Պուտինը քննարկել է Աբու Դաբիում կայացած եռակողմ բանակցությունների արդյունքներըՎահե Սուքիասյանը` շախմատի Եվրոպայի Մ18 առաջնության չեմպիոնՕդի ջերմաստիճանն այսօրվանից աստիճանաբար կբարձրանաԵս միշտ պատրաստ կլինեմ ծառայելու այս հարցերի լուծմանըՀանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով՝ հօգուտ ԲելգիայիTRIPP-ի զարգացման ընկերության ստեղծման փաթեթն ԱԺ-ն ընդունվել է նաև երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբՓրկարարներն արգելափակումից դուրս են բերել 21 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 29 քաղաքացուԱյո՛, դա պարտություն կլինի, անկասկածԵվրոպական երկրները հայտարարություն են ընդունել՝ աջակցություն հայտնելով ՀայաստանինԹուրքիայում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով 4 զինծառայող է մահացելՌԴ-ն և Ուկրաինան համաձայնել են հետագա բանակցություններում ներգրավել եվրոպացիներին. Ջարեդ ՔուշներԴա նրանց չի օգնի հասնել իրենց նպատակներին«Սավառնողին խփում են». այսօր Վանո Սիրադեղյանի 80-ամյակն էԵս մշտապես հակված եմ ունենալ փաստահեն զրույցներ և փաստահեն դիտարկումներ Հարի Քեյնը ռեկորդ է սահմանել Թիվ 22 երթուղու ավտոբուսի վարորդը մահացել է ղեկինՊուտինից հետո` հանդիպում Դուբլինում Զելենսկիի հետ Ազգերի լիգա. Հայաստան – Կիպրոս հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվովԱլեն Սիմոնյանը շփումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւի հետՇախմատիստ Նարե Իսախանյանը դարձել է Եվրոպայի փոխչեմպիոնՀայաստանին կարող է հասանելի դառնալ մինչև 262 մլն դոլարի ֆինանսավորում․ ԱՄՀ
Հայաստան

Չափորոշիչների ստեղծման խմբում մեր մասնագետի մասնակցության հայտը մերվեց. ԳԱԱ պատմության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտն անկախության 30 տարիներին մշտապես մասնակցել է չափորոշիչների և դասագրքերի ստեղծմանը։ Այս անգամ էլ հաստատությունն իր պարտքը համարեց մասնակից դառնալ այդ հույժ կարևոր գործին։ Չափորոշիչների ստեղծման խմբում ընդգրկվելու համար ինստիտուտի գիտաշխատողներից առաջադրվեց պատմագիտության թեկնածու Լիլիթ Հովհաննիսյանի թեկնածությունը։ Սակայն նրա հայտը մերժվեց՝ առանց պարզաբանման։ Շուտով պարզ դարձավ, որ մերժումներ են ստացել նաև գիտակրթական այլ հաստատությունների փորձառու մասնագետներ։ Նկատելի էր, որ ի սկզբանե այդ խմբի ձևավորման գործընթացը տեղի էր ունենում տարօրինակ գաղտնիության պայմաններում։ Երբ օրերս քննարկման հանվեց նախագիծը և հրապարակվեց խմբի անդամների անունները, շատ բան դարձավ հասկանալի։ Այդ մասին ասվում է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հայտարարությունում:

«Ծանոթանալով փաստաթղթին՝ հանրապետության գիտակրթական այլ հաստատությունների հետ մեկտեղ պատմության ինստիտուտը կարևոր համարեց իր սկզբունքային անհամաձայնությունն արտահայտել հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի ուսումնառության հայեցակարգի նախագծի վերաբերյալ: Նախագծում բացակայում է «հայրենասիրություն» հասկացությունը, ինչը հայաստանցի աշակերտին «Հայոց պատմություն» առարկայի միջոցով սերմանվող հիմնաքարային գաղափարն է:

Նախագծի կազմողները Հայոց պատմության շարադրանքն սկսում են ոչ թե Ք. ա. III հազարամյակից, այլ մ.թ.ա. IX դարից, այսինքն` Արարատյան թագավորության (Ուրարտու) ժամանակաշրջանից՝ ուսումնական ծրագրից դուրս թողնելով մեր պատմության նախորդ երկու հազարամյակները և այդպիսով փաստորեն կասկածի տակ դնելով մեր ժողովրդի տեղաբնիկության իրողությունը: Դուրս է թողնված նաև նախապատմական դարաշրջանը, որը նույնպես կարևոր է, քանի որ հին քարի դարից սկսած Հայկական լեռնաշխարհում տեղի ունեցող իրադարձություններն էին, որ հող նախապատրաստեցին հայոց պատմության սկզբնավորման համար: Ավելին, «Հայկական լեռնաշխարհ» աշխարհագրական անվան փոխարեն հաճախ օգտագործված են «Անատոլիա» և «Հարավային Կովկաս» արհեստածին ու զուտ քաղաքական նկատառումով հորինված եզրույթները:

Հայ աշակերտի կողմից Հայաստանի պատմության մասին ամբողջական պատկերացում կազմելու տեսակետից անընդունելի է նաև հայեցակարգի նախագծում իրադարձությունների ժամանակագրության խաթարումը: Առաջարկվող հայեցակարգի նախագծից ամբողջությամբ հանված են Առաջին աշխարհամարտի տարիներին ռուսական զորքերի կազմում Արևմտյան Հայաստանի տարածքներն ազատագրած և արևմտահայ գաղթականներին ցեղասպանությունից փրկած հայ կամավորական ջոկատների մասին տեղեկությունները: Ցանկը կարելի է շարունակել...

Եթե սույն հայեցակարգի նախագծում նկատված վերոնշյալ դրսևորումների պատճառներն ու շարժառիթները մինչ այդ անբացատրելի էին թվում, ապա վերջին օրերի հրապարակում-բացահայտումներից հետո շատ հարցերի պատասխաններ հստակեցվեցին: Ինչպես պարզվեց, «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Հասարակագիտութուն» առարկաների հայեցակարգի նախագծերը մշակող որոշ փորձագետներ, այդ թվում` խմբի ղեկավարը, մի քանի այլ անձանց հետ 2016 – 2018 թթ., փաստորեն գաղտնիության այմաններում մասնակցել են օտար դրամաշնորհային ծրագրի, կազմակերպել քննարկումներ Հայաստանում և Թուրքիայում, որոնց արդյունքում թուրք հեղինակների հետ համահեղինակությամբ 2017 թ. հրատարակել են «Պատմության ուսուցումը Թուրքիայի և Հայաստանի դպրոցներում. քննադատություն և այլընտրանքներ»), իսկ 2019 թ.` «Պատմության ուսուցման այլընտրանքային չափորոշիչները Հայաստանի և Թուրքիայի համար» ձեռնարկները։ Այդ մասին տեղյակ չեն եղել ոչ միայն Հայաստանի գիտակրթական ոլորտի մասնագետները, այլ նաև ծրագիրն իրականացնող խմբի անդամների աշխատանքային ընկերները՝ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի աշխատակիցները։

Այդ գրքերում մանրամասն ներկայացված են Հայաստանում և Թուրքիայում պատմության դասագրքեր գրելու նոր չափորոշիչները։ Հատկանշական է, որ հիշյալ ձեռնարկների հայ «մասնագետները» հանդիմանում են 12-րդ դասարանի Հայոց պատմության դասագրքի հեղինակներին 2016 թ. Ապրիլյան պատերազմի դրվագները շարադրանքում ընդգրկելու համար՝ հավանաբար դա համարելով հայ աշակերտների շրջանում հարևանների նկատմամբ թշնամություն սերմանելու քայլ:

Ի դեպ, նոր չափանիշների հեղինակները շրջանառության մեջ գտնվող ուսումնական ձեռնարկներում փաստորեն չեն տեսել որևէ դրական ու ուսանելի նյութ, որի պատճառով, ըստ էության առաջարկում են արմատապես վերանայել գործող ծրագրերը՝ մոռանալով, որ նույն Ապրիլյան պատերազմի հերոսները ևս գիտելիք էին ստացել ու դաստիարակվել գործող դասագրքերով։ Ավելին, չափորոշիչների հեղինակները նոր դասագրքերում չեն կարևորել 2010-ական թվականներից լույս տեսած «Հայոց պատմության» ակադեմիական նոր բազմահատորյակի (ի դեպ, հրատարակված 6 գրքերը ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտը ԿԳՄՍ, ՊՆ ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների միջոցով անվճար հատկացրել է Հայաստանի բոլոր դպրոցներին, զորամասերին, կենտրոնական ու համայնքային գրադարաններին) հայեցակարգային մոտեցումների ներառումը, որոնց հեղինակները, լինելով հանրապետության և Սփյուռքի ամենաճանաչված մասնագետներ, պատմական գիտության վերջին խոսքը ներկայացրել են հանրության դատին։

Թուրք հեղինակների հետ դրամաշնորհային նմանատիպ ծրագրերի մասնակցելով, ակամայից փորձ է արվում կյանքի կոչել Թուրքիայի նախագահ Էրդողանի բազմիցս հնչեցրած՝ «պատմաբանների հանձնաժողովի» ստեղծման գաղափարը, որն իբր թե պետք է զբաղվի պատմական, այսպես կոչված վիճելի խնդիրների, առաջին հերթին` Հայոց ցեղասպանության հարցի քննարկումով` այդպես ըստ էության կասկածի տակ դնելով հայ ժողովրդի նկատմամբ իրագործված եղեռնի ու հայրենազրկման իրողությունները: Ահա թե ինչու հայկական կողմը մշտապես մերժել է թուրքական նմանատիպ առաջարկները։ Ավաղ, մի քանի հայ պատմաբաններն ու քաղաքական գործիչները, ինչ-ինչ նպատակներ հետապնդելով, գնացել են այդ քայլին և թուրքական հայեցակարգային մոտեցումներն ըստ էության փորձել են արմատավորել «Հայոց պատմություն» առարկայի ուսումնական ծրագրում:

Հայեցակարգի նախագծի և հիշատակված ձեռնարկների համեմատության արդյուքում ակնհայտ է դառնում, որ թուրքերի հետ այդ ձեռնարկները գրած այն հայ հեղինակները, որոնք ընդգրկվել են չափորոշիչները մշակող խմբի մեջ, դրանցում նշված դրույթները գրեթե նույնությամբ վերաշարադրել են հանրակրթական «Հայոց պատմություն» առարկայի հայեցակարգի նախագծում:

Գաղտնիք չէ, որ չհայտարարված պատերազմի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության աշակերտները՝ որպես իրենց երկրի հայրենասեր ու պետականաշեն քաղաքացիներ, ձևավորվում են նաև դպրոցում «Հայոց պատմություն» առական ուսումնասիրելու միջոցով։ Կնշանակի այսուհետ նրանք պետք է դաստիարակվեն կեղծ խաղաղասիրական, թշնամու կերպարի վերացման` «թուրքին ներելու», ֆեմինիզմի գաղափարներով։ Եվ դա այն ժամանակ, երբ Ադրբեջանը չի հրաժարվել Արցախյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունից, Հայաստանի Հանրապետությունը «Արևմտյան Ադրբեջան» համարելու տխրահռչակ գործելակերպից, իսկ Թուրքիան` այդ գործում նրան աջակցելուց ու Հայոց ցեղասպանության փաստը ժխտելուց: Ասվածի ամենավառ ապացույցներն են օրեր առաջ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա ադրբեջանական զինուժի հարձակումները, Ադրբեջանին սատարելու Թուրքիայի ռազմաշունչ հայտարարությունները, հայկական երկու պետությունների հարևանությամբ այս պահին թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների անցկացումը:

Վերոնշյալից ելնելով՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության ուշադրությունն ենք հրավիրում այս խնդրի վրա, քանզի այն այլևս ոչ միայն և ոչ այնքան կրթական հարց է, որքան լրջագույն սպառնալիք մեր ազգի ու պետության անվտանգության համար»,- ասվում է հայտարարությունում:

ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Աշոտ Մելքոնյան

Գիտական հարցերի գծով փոխտնօրեն, պ.գ.դ., պրոֆեսոր Կարեն Խաչատրյան

Գիտական քարտուղար, պ.գ.թ., դոցենտ Հակոբ Մուրադյան

Հին դարի պատմության բաժնի վարիչ, պ.գ.թ., դոցենտ Գոհար Վարդումյան

Միջին դարերի պատմության վարիչ, պ.գ.թ., դոցենտ Արտաշես Շահնազարյան

Հայ պարբերական մամուլի պատմության բաժնի վարիչ, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Ալբերտ Խառատյան

Նոր պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ. Ռուբեն Սահակյան

Հայկական հարցի և հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարուքյան

Հայկական գաղթօջախների և սփյուռքի պատմության բաժնի վարիչ, պ.գ.դ., պրոֆեսոր Գևորգ Ստեփանյան

Երիտասարդ գիտաշխատողների խորհրդի նախագահ, պ.գ.թ., դոցենտ Համո Սուքիասյան

Հայտարարությունն ընդունվել է ինստիտուտի տնօրինության 2020 թ. հուլիսի 30-ի հեռավար նիստում