Արարատի մարզպետն ուզում է, որ տնօրենի պաշտոնը զբաղեցնի իր բերած մարդը. Նորամարգի դպրոցի ուսուցիչները բողոքում են (տեսանյութ)
Արարատի մարզի Նորամարգ համայնքի դպրոցի ուսուցիչներն ու ծնողներն այսօր՝ օգոստոսի 5-ին, կրկին հավաքվել էին Կառավարության դիմաց՝ իրենց մտահոգությունը հայտնելով, որ մարզպետ Գարիկ Սարգսյանը դպրոցի տնօրեն է ցանկանում նշանակել իր մերձավորին:
Լրագրողների հետ զրույցում ուսուցչուհիներից Փերինե Գալստյանը նշեց, որ իրենք պահանջում են, որ շարունակի պաշտոնավարել Ծովինար Գալստյանը: Նշենք, որ դպրոցի տնօրենի ընտրությունները 2 անգամ տապալվել են: Փերինե Գալստյանը համոզված է, որ միտումնավոր է տապալվել:
«Բողոքում էինք, պայքարում, բայց հիմա ունենք հստակ Արարատի մարզպետարանի դիրքորոշումը. ապօրինաբար խախտելով կարգը՝ նրանք ներկա չեն եղել մրցույթին՝ մտածելով, որ կհաղթի դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանը: Դա թե´ օրենքի և թե´ կարգի խախտում է, մենք պահանջում ենք արդարություն, եթե նույնիսկ մրցույթը չի կարող նորից տեղի ունենալ, ուրեմն մենք պահանջում ենք, որ Ծովինար Գալստյանը դառնա տնօրեն, այսինքն պատկան մարմինները զբաղվեն այս ապօրինությամբ»,- ասաց ուսուցչուհին:
Նրա խոսքով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նամակով դիմել են դեռ առաջին տապալված ընտրությունների ժամանակ, խնդրել են օրինական լուծում տալ, սակայն այնտեղից նրանց նամակն ուղարկել են մարզպետարան. «Այն կառույց, որին մեղադրում ենք ապօրինի գործելաոճի մեջ: Դիմել ենք նաեւ փոխվարչապետ Տիգրան Ավինյանին, սակայն, ապարդյան: Արդեն շշուկներ կան, որ այն կինը, որը հավանաբար դառնալու է դպրոցի տնօրեն, բարեկամական կապ ունի Արարատի մարզպետի հետ, բայց ես կարծում եմ՝ այստեղ նաեւ կաշառքի գործոն կա, ինչի համար մենք պայքարելու են մինչև վերջ»:
Դպրոցի նախկին տնօրեն Ծովինար Գալստյանն էլ նշեց, որ ինքը դատական հայց է ներկայացնելու, իսկ ուսուցչական ու ծնողական կոլեկտիվն էլ պատրաստվում են գործադուլ եւ դասադուլ անել. «Եթե մեր ձայնը չի հասնում գրագրության միջոցով, քաղաքակիրթ բողոքի ակցիաների միջոցով, ապա մեք կդիմենք այլ քայլերի»:
Նշենք, որ մրցույթին մասնակցել են ևս 2 անձ՝ Գևորգ Մինայսանը և Գոհար Սահակյանը: Ակցիայի մասնակիցների խոսքով այս ամենը կապված է Գոհար Սահակյանի հետ:
Հիշեցնենք, որ Արարատի մարզի Նորամարգ գյուղի դպրոցի տնօրենի առաջին ընտրությունը տապալվել էր ԿԳՄՍ նախարարության ներկայացուցիչների ընտրությանը ներկա չգտնվելու պատճառով։ Այնուհետև հաջորդ ընտրությունը տեղի ունեցավ, որն էլ կրկին տապալվեց, քանի որ այդ անգամ էլ ներկա չեն եղել մարզպետարանի և համայնքի ներկայացուցիչը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Քննարկվել են Երևանի և Սյունիքի մաքսային և լոգիստիկ կենտրոնների կառուցման ծրագրերը